Հայաստան է ժամանել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն այս պահին գտնվում է Էջմիածնում:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ափսոսական նամակ հղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առաջ բերելով Հայաստանում եւ Սփյուռքում հասարակության բուռն դժգոհությունը: Բանը հասավ այնտեղ, որ հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ իշխանությունների` Մայր Աթոռին իջեցված հրահանգով, վերջինս չմասնակցեց Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստերին, որոնք գումարվեցին Մայր Աթոռում (ի պաշտոնե նա համարվում է ԳՀԽ փոխնախագահներից մեկը), եւ չժամանեց Հայաստան այդ օրերին, եւ միայն այն բանից հետո, երբ Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստը անցկացվեց Նյու Յորքում շաբաթներ առաջ, վերջինս մասնակցեց արդեն ԱՄՆ մեկնելով:
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանում տարեսկզբին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություններ: Ի սկզբանե տեղապահի ընտրություններում թեկնածությունն առաջադրել էր երեք հոգեւորական`Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս, սակայն ընտրություններից մեկ օր առաջ հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն եւ Արամ Աթեշյանի ընտրվելու հնարավորությունը չմեծանա։ Միաժամանակ, նա ընտրություններին մասնակցող հոգեւորականներին կոչ է արել քվեարկել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի օգտին։ Տեղապահ ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը