Սերժ Սարգսյանը կթեթևացնի Էրդողանի գործը

Պաշտոնական Անկարան օրերս անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Առիթը՝ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն էր: Հունաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես, ասել էր․ «Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018 թվականի գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»: Իսկ ահա Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում նշվում է․ «Նալբանդյանն ասել է, որ Թուրքիան է պատասխանատու այդ արձանագրությունների վավերացման հետաձգման համար: Այդ պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը և նպատակ ունեն մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը»: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հիշեցնում է՝ Անկարան հետամուտ է եղել Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը մի քանի մակարդակով այն պահից, երբ 1991-ին Հայաստանն անկախ պետություն հռչակվեց: «Չնայած արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այդ արձանագրությունները դեռևս գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Դրանց վավերացման համար կարևոր է, որ Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն ապահովվի: Այս պարագայում անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց լինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների նկատմամբ ոտնձգությանը»,- նաև նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում: Անկարան, իհարկե, շարունակում է խորհրդարանում պահել ցյուրիխյան արձանագրությունները: Ավելի ճիշտ կլինի ասել՝ պատանդ է պահում, միաժամանակ արգելափակելով դրանց կիրառման հնարավորությունը: Բայց միևնույն ժամանակ, Անկարան, փաստորեն, դրանք չեղյալ չի հայտարարում՝ այդ փաստաթղթերը պատանդի կարգավիճակում պահելով: Ու, եթե կա մի կողմ, որ դրանք առ ոչինչ կհայտարարի՝ դա հենց Հայաստանն է, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Այսինքն, արձանագրությունների չեղարկման բարդ գործը կմնա Հայաստանի ուսերին: Ու դրա արդյունքում Անկարան կհայտարարի, թե այդ Հայաստանն էր, որ հրաժարվեց արձանագրություններից ու կփորձի միջազգային հանրությանը համոզել, որ թուրքական կողմը չի կրում պատասխանատվություն դրանցից հրաժարվելու համար, ընդհակառակը՝ Թուրքիան շարունակում է մնալ որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կողմնակից: Բայց, իրականում պարզ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի իշխանությունների համար նույնիսկ երկրորդական թեմա չէ: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցներն այսօր Թուրքիայում վախի մթնոլորտում են ապրում: Անգամ նախկինում, երբ որոշակի հասարակական պահանջ կար Թուրքիայում այս հարցով, նույնիսկ այդ ժամանակ Էրդողանը ականջալուր չեղավ: Հիմա Թուրքիան հազար ու մի խնդիրների մեջ է, և հազիվ թե Էրդողանը մինչև գարուն անակնկալ քայլերի դիմի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ, որը կարող էր փոխել Սերժ Սարգսյանի որոշումը: Ինչ-որ առումով, Սերժ Սարգսյանի գարնանային ապագա որոշումը՝ կապված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները թաղելու հետ, կթեթևացնի Էրդողանի գործը: Թամար Բագրատունի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am