Ինչո՞ւ Թրամփը նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հանդեպ, և ինչպես դա կարող է ազդել նաև Հայաստանի վրա

Եվ այսպես. օրեր առաջ, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը մի կողմից հայտարարեց, որ չի հանդիպի Պուտինի հետ և, միաժամանակ, Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին ազդարարեց:

Այս անգամվա պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ։ Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի խոշորագույն նավթ արտահանողների՝ «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցների մասին է։ Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ընկերություններին, այլև դրանց 34 դուստր ձեռնարկություններին, որոնք գործում են աշխարհով մեկ։

Ավելին, պատժամիջոցների կենթարկվեն նաև այն ընկերությունները, որոնք կհամագործակցեն վերը նշված ընկերությունների հետ:

Ինչպես հայտնի է, համաշխարհային նավթի արտահանման մոտ 9 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Իսկ վերը նշած ընկերությունները արտահանում են Ռուսաստանի ողջ նավթի գրեթե կեսը:

Իսկ դա նշանակում է, որ համաշխարհային նավթի գների վրա այս որոշումը չի կարող չազդել:

Հենց այս որոշումից անմիջապես հետո, Brent տեսակի նավթի գինը մեկ օրվա մեջ աճեց միանգամից ավելի մոտ 8 տոկոսով:

Այսօր այդ տեսակի գնի արժեքն է մեկ բարելի համար՝ 66 դոլար:

Սակայն այս որոշումը հատկապես կարող են հարվածել չինական և հնդկական ընկերություններին, որոնք համագործակցում են ռուսական այս ընկերությունների հետ:

Բանն այն է, որ 2024 թվականին Ռուսաստանից նավթի արտահանումը կազմել է 240 միլիոն տոննա, որից 42.3%-ը առաքվել է Չինաստան, 37%-ը՝ Հնդկաստան և 6.8%-ը՝ Թուրքիա։ 2025 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումները կազմել են մոտավորապես 148 միլիոն տոննա։

Սպառնալով այսպես կոչված «երկրորդական պատժամիջոցներ» կիրառել պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ գործարք կնքող ցանկացած ֆինանսական հաստատության նկատմամբ՝ ԱՄՆ-ն ստիպում է ռուսական նավթ գնող ընկերություններին ընտրություն կատարել. պահպանել մուտքը ԱՄՆ շուկանե՞ր, թե՞ շարունակել առևտուր անել Ռուսաստանի հետ։

Հնդկաստանի խոշորագույն միջազգային կորպորացիաներից մեկը և աշխարհի ամենամեծ նավթավերամշակման գործարանի սեփականատեր Reliance Industries-ը արդեն հայտարարել է, որ «վերագնահատելու» է ռուսական նավթի վերաբերյալ իր գործողությունները:

Ամենամեծ հարցականը վերաբերում է չինական ընկերությունների, այդ թվում՝ առևտրային և պետական ​​​​նավթավերամշակման գործարանների ապագա գործողություններին, որոնք, հավանաբար, հույս ունեն անտեսել ԱՄՆ սպառնալիքները: Չինաստանը ռուսական նավթի մի մասը գնում է անմիջապես խողովակաշարերի միջոցով՝ երկարաժամկետ մատակարարման պայմանագրերի շրջանակներում, որոնց ծավալներն ավելի դժվար է ստուգել, քան ծովային առաքումներինը:

Սակայն, նույնիսկ այստեղ առաջ է եկել խուճապային վիճակ:

Reuters-ի փոխանցմամբ՝ չինական պետական ​​PetroChina Co., Sinopec, CNOOC և Zhenhua Oil ընկերություններն արդեն դադարեցրել են Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի մատակարարումների գործարքները։

Ոլորտի փորձագետների կարծիքով, Չինաստանը հավանաբար կշարունակի ռուսական նավթ գնել, չնայած դա բավարար չի լինի Հնդկաստանից գնումների սպասվող կրճատումը փոխհատուցելու համար։

Կազդի՞ արդյոք Թրամփի այս որոշումը Պուտինի վրա, որ նա փոխի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Պաշտոնապես ամերիկյան կողմը այս որոշումը բնութագրել է, որ որպես պատժամիջոց, որը պիտի ստիպի Պուտինին՝ փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում:

Ի պատասխան դրա, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ճնշումների տակ որևէ որոշում չի ընդունի:

Ի պատասխան դրա, Թրամփը հայտարարեց, թե կես տարի հետո պարզ կլինի. կարո՞ղ է ազդել այս որոշումը Ռուսաստանի տնտեսության վրա, թե՞ ոչ:

Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները կազմում են դաշնային բյուջեի մոտ մեկ քառորդը, ուստի արտահանման և եկամուտների ցանկացած նկատելի կրճատում էական ազդեցություն կունենա բյուջեի վրա։

Արևմտյան որոշ փորձագետների կարծիքով, Ռուսաստանի էներգետիկ եկամուտները, որոնք հիմնականում ստացվում են նավթի վաճառքից, 2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում արդեն իսկ տարեկան կտրվածքով նվազել են 20%-ով։

Սակայն այլ փորձագետների կարծիքով, Մոսկվան վաղուց է պատրաստ եղել սահմանափակումների խստացմանը:

Ըստ նրանց, Ռուսաստանը հմտացել է դրանք շրջանցելու հարցում՝ հավաքելով հարյուրավոր հին նավերից բաղկացած «ստվերային» նավատորմ, որոնք նավարկում են առանց արևմտյան ապահովագրության, և վճարումներ կատարում երրորդ երկրներում գտնվող բուֆերային ընկերությունների միջոցով։ Եվ, քանի որ Ռուսաստանը կազմում է համաշխարհային նավթի վաճառքի մոտ 9%-ը, նրա արտահանման վրա ցանկացած սահմանափակում կնվազեցնի մատակարարումները, կբարձրացնի գները և կստեղծի խթաններ՝ պատժամիջոցներից հետագա խուսափումների համար։

Այսինքն, այն ինչ մինչ այսօր կատարվել է, նշում են փորձագետները:

Պետք է նշել, որ Թրամփի համար, այս որոշումը փոխզիջումային բնույթ ուներ:

Իրենից եվրոպացիներն ու ուկրաինացիները պահանջում էին Կիևին տրամադրել «Տոմահավկներ» (հրթիռներ) և չհանդիպել Պուտինի հետ Բուդապեշտում: Թրամփը մերժեց այդ պահանջները, սակայն, որպեսզի չմեղադրվի արևմտյան շահերին դավաճանելու մեջ, որոշեց հռթիռների փոխարեն տնտեսական պատժամիջոցներով պատասխանել, մանավանդ, որ դրա արդյունքում ռուսական էներգակիրների փոխարեն կարող է ամերիկյան էներգակիրների պահանջարկ առաջանալ:

Գոնե եվրոպական շուկայում Թրամփին կհաջողվի ամբողջովին փոխարինել էժան ռուսական էներգակիրները, թանկ ամերիկյանով:

Դրա արդյունքում կորուստներ կունենան ռուսներն ու եվրոպացիները, իսկ կշահի ԱՄՆ-ն:

Միաժամանակ, Թրամփը հռթիռներ չի տրամադրի Ուկրաինային, դրանով չի փչացնի իր հարաբերությունները Մոսկվայի հետ:

Արդյունքում՝ բոլոր կողմերը տուժելու են,բացառությամբ ԱՄՆ-ի:

Հենց այդ պատճառով էլ հասկանալի է Թրամփի այս որոշումը, որը տեղավորվում է ամերիկյան արտաքին քաղաքականության ընդհանուր փիլիսոփայության մեջ:

Հենց այս տրամաբանությամբ էլ Թրամփը մոտենում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Այստեղ էլ ԱՄՆ-ն փորձելու ստանալ բացառապես օգուտներ՝ չկրելով որևէ պատասխանատվություն և առավել ևս չլինելով երաշխավոր այդ հարաբերությունների հնարավոր այլ զարգացման համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am