Ինչ կապ ունի Մանկավարժականի նոր ռեկտորը Թուրքիայի հետ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։

Համալսարանի հանրության հետ կապերի վարչությունից նաև հայտնում են, որ որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։ 

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում, հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու,  առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Սրբուհի Գևորգյանի եւ պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ գրավը։ 

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության անվան տակ հանդես եկող ավտորիտար ռեժիմը որևէ պատահական անձի նման բարձր պաշտոնի չէր նշանակի: Անգամ բուհերի դեկաններին են զննում խոշորացույցերի տակ, որ հանկարծ մի ընդդիմադիր տեսակետ չհայտնեն, իշխանությանը քննադատող գրառում չանեն և այլն, էլ ուր մնաց Մանկավարժականի ռեկտոր նշանակեն պատահական մեկին: Եւ պարզ է, որ այս փուլում պետք է իշխանական մեկին նշանակեին Մանկավարժականի ռեկտոր:

Ուսումնասիրելով Լիլիթ Մկրտչյանի կենսագրությունը պարզեցինք, որ նա ոչ վաղ անցյալում` 2020 թվականին բավականին լուրջ սկանդալների մեջ է հայտնվել: Եթե Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտորին մեղադրում էին ԱՄՆ-ում հագուստի գողության մեջ, ապա տիկին Մկրտչյանին` թրքամետության և Թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Վերջինս թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» էր անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել է. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացներն իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»: Այս աղմուկից հետո Մկրտչյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով և պնդել, որ չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի, այլ մասնակցել է ծրագրի, որին նաև թուրք մասնագետներ են ներգրավված եղել:

Ըստ մասնագետների, սակայն Լիլիթ Մկրտչյանը համագործակցում է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր ստորագրությունն է դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված: Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որն այդ աշխատության հեղինակներից մեկն է, այժմ չորս դպրոցական առարկաների գծով փորձագիտական թիմի ղեկավար է:

Անդրադառնալով այդ աշխատության մեջ Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս ներկայացնելուն՝ Մկրտչյանն ասել էր, որ դա ոչ թե հակահայկական, այլ գիտական երևույթ է: «Եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է՝ մենք, որպես Հայաստանի գիտնականներ, այդտեղ անելիք ունենք, որովհետև հայկական իրականությունից դուրս համաշխարհային պատմագիտական միջավայրում Հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում»,- շեշտել է նա ու հավելելով, որ այլ բան է, որ իրենք՝ պատմաբաններն ու գիտնականները, պետք է աշխարհի հետ երկխոսեն ու աշխարհին ցույց տան, որ նրանց ասած Անատոլիա հատվածը Հայկական լեռնաշխարհն է, և կիրառության մեջ մտնի Հայկական լեռնաշխարհ տերմինաբանությունը, ոչ թե Անատոլիան:

hraparak.am

դիտվել է 965 անգամ
Լրահոս
Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ Շարմազանով Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է ևս 90 օրով Փայլուն արդյունք. Հայաստանի երեք ըմբիշները կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար «Էդ փամփուշտը Նիկոլին էլ չի օգնելու»․ այսօր նա կոնկրետ բացահայտում արեց․ Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Վրաերթ-ավտովաթար՝ Երևանում․ Deepal-ը բախվել է Mercedes-ին և «Nissan Tiida»-ին․ տատ ու թոռ ԲԿ-ում են Դատարանը բավարարեց Արշակ Սրբազանի գործով միջնորդությունը Ոստիկանները ստուգում են Արմավիրից դուրս եկող բոլոր մեքենաները «Աննա Հակոբյանը ձեզ կրակն է գցում․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) 1 օրվա մեջ Հայաստանում գլխիվայր իրավիճակ է փոխվելու. «լափելու» համար չե՛ք պլստալու. Հայկ Նահապետյան (video) Ներկայացվել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր»-ը հաղթահարել է անցողիկ շեմը Կալանավորը փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից Ընդդիմությունը պարտվել է ինքն իրեն՝ միասնական ընդդիմադիր ճակատ չձևավորելու արդյունքում․ Հակոբյան Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն Տիգրան Աբրահամյանի պատասխանը՝ Փաշինյանի սպառնալիքին․ «Արմատախի՞լ է անելու, իրենից ուղղորդվողների՞ն» (video) Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով Մի անսպասելի բան, որ հենց այդ պահին լինելու է Նիկոլի հետ (video) «Դուք իմ համար զապադլո եք․ ո՞նց Փաշինյանը քցեց Արամ Սարգսյանին»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am