Թուրքիայի «հայ հեղինակություն» Սարգսին անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը

arevelk.am. The Wall Street Journal-ն անդրադարձել է Կեսարիայում ապրող միակ հայի՝ Սարգիս Թեքեի կյանքին՝ նրան անվանելով իր կենդանությամբ միակ վկայություն՝ Կեսարիայում երբևէ գոյություն ունեցած հայկական կյանքի: Սարգիս Թեքեին մամուլը հաճախ է անդրադառնում, նրա հետ հարցազրույց է արել նաև Թուրքիայում լույս տեսնող «Ակոսը», գրելով, որ Կեսարիայի Թալաս գավառում ապրող միակ հայը՝ Սարգիս Թեքեն, իր ապրած կյանքով դարձել է շրջանի հեղինակությունը: Նրա մականունը «քաբադայ» է, ինչը «քաջ», «կռվազան» իմաստն ունի: Սարգիս Թեքեն շրջանում հեղինակություն է վայելում նախ քաջության, ապա՝ հայության հետք չպահպանած այդ շրջանում իր արմատներից չհրաժարվելու, հայկական ինքնությունը համառորեն պահելու համար: Նա թևի վրա դաջել է անունը՝ Սարգիս, եւ ընդունում ու ճանապարհում է շրջան այցելող բոլոր հայերին: Երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ է հայկական անունը դաջել թևին, ասում է՝ մարդ ես, չպատահի վախենաս, ինքնությունդ ուրանաս: kabaday_1 Սարգիս Թեքեն յուրացրել է «հեղինակություն» մականունը և նշում է, որ այն երբեք չպետք է չփոթել այլ պիտակի հետ. «Այս բառի իմաստը խորն է: Նախ դաստիարակված, բարեկիրթ պետք է լինի «քաբադայը»: Պիտի իմանա թե իր տեղը և թե դիմացինի արժանիքը և այդ արժանիքին համապատասխան պիտի վերաբերվի շրջապատին: Այդ մականունը կրողը օրինակելի պիտի լինի: Հեռու պիտի լինի հանցանքից ու հանցագործությունից, կռվից ու կռվազանությունից: Բայց եթե պետք է՝ առանց աչքը թարթելու պիտի մտնի կռվի մեջ»,-Սարգիս Թեքեի խոսքերն է փոխանցում թերթը: Թալասի վերջին հայն ասել է, որ այդ սկզբունքները գործադրելով է, որ ինքը կարողացել է բնակվել և չհեռանալ 300 տարվա կենսագրություն ունեցող իր պապենական տնից: teke «100 տարի առաջ Թալասի բնակչության մեծամասնությունը հայեր էին, բոլորն էլ գաղթեցին: Նախ՝ Պոլիս, ապա՝ ԱՄՆ կամ Եւրոպա գնացին: Այն, ինչ որ մնացել էր նրանց նախնիներից, կողոպտվեց տեղացիների կողմից: Իմ ունեցվածքի վրա էլ աչք ունեին: Ես տեր կանգնեցի, իմ պապենական ունեցվածքը պահելու համար մարդ էլ սպանեցի, այդ էլ հատուցեցի, 12 տարի բանտարկվեցի, այսօր արդեն հպարտությամբ եմ ապրում Թալասում, բոլոր թշնամիներս էլ թողել հեռացել են»,-պատմել է շրջանի ամենաքաջ մարդու համբավ ունեցող հայը: Նա ավելացրել է, որ կյանքի հանգամանքներն այնպես են դասավորվել, որ չի ամուսնացել, ընտանիք չի կազմել, նշելով, որ կյանքն ամեն մեկի համար մի ճանապարհ է բացել, իր ճանապարհն էլ այն կյանքն է, որով այսօր ապրում է: 69091a2 12782404_990323044395716_1742419108_n  

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am