ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կազմակերպված տեսակամուրջի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ այն փակուղուց, որում ինքն իրեն դրել է սեփական հռետորաբանությամբ: Երկիրը նման կերպով արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը:
Ըստ նրա մոտ ժամանակներում լուրջ առաջընթաց չի սպասվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ըստ նրա, եթե ապագայում հակամարտությունում չվերսկսվեն նոր սուր պոռթկումները և ռազմական գործողությունները, ապա կլինի արյունահեղություն:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին՝ ՌԴ Պետդումայի պատգամավորն ընդգծեց, որ դա արվել է այն պայմանով, որ տվյալ երկիրը զսպվածություն կդրսևորի և չի օգտագործի զենքը ԼՂ հակամարտության գոտում:
«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք, և հակված չեմ մտածելու, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ: Դա, իմ կարծիքով, դեպքերի զարգացման բացարձակ անհնար տարբերակ է, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներում շատ հաճախ հնչող վիրավորանքներն ու ծայրահեղ գնահատականները որևէ կերպ չեն կարող օգնել կողմերին: Ադրբեջանական ԶԼՄ-ների հռետորաբանությունն ավելի շատ թուլացնում է Ադրբեջանի հեղինակությունն արտաքին աշխարհում, քան օգնում: Ինչպես կարող է օգնել երկրին այն հայտնի փաստը, երբ Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում հայ գործընկերոջը կացնահարած ադրբեջանցի սպային դարձրեցին ազգային հերոս, ազատ արձակեցին և բարձրացրեցին պաշտոնը: Նման մոտեցման դեպքում ի՞նչ փոխըմբռնում կարելի է ակնկալել հայկական կողմից»,- ասաց նա:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը