Փոփոխված Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անձին վիճարկել ձերբակալման որոշումները ու քրեական դատավարության օրենսգրքում մենք սահմանել ենք դրա մեխանիզմները, խորհրդարանում քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
Արդարադատության փոխնախարարը նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ խնդիրներ ի հայտ եկան, որ անձն իր ձերբակալման որոշումը վիճարկելով միեւնույնն է 72 ժամ լինում է ազատազրկված եւ միայն դրանից հետո է անդրադարձ լինում ձեբակալման իրավաչափությանը:
«Դրա համար մենք որոշեցինք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ այս նախագծով իրավական լուծում տալ, այնպիսի մեխանիզմ սահմանել, որ վերջիվերջո անձը գոնե որոշակի ժամանակով, եթե ապօրինի էր ձերբկալվել, հնարավորություն ունենա այդ ձերբակալությունից ազատ արձակվի»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Վերջինս օրինակի համար նշեց, որ անձին պետք է հնարավորություն տրվի, որ ապօրինի որոշումը վիճարկի 2 ժամվա ընթացքում, որպեսզի դատարանը ողջամիտ ժամկետում քննի, իսկ եթե ապօրինի է ձերբակալումը, ապա ազատ արձակի նրան:
Նախագծով առաջարկվում է նաեւ դռնփակ դատական նիստերի եւ ապացուցյների ձեռքբերման օրինականության վերաբերյալ փոփոխություններ կատարել:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը