Ազգային Ժողովի այսօրվա արտահերթ նիստի հենց սկզբում պարզվել է, որ պատգամավորների գրանցման էլեկտրոնային համակարգը չի գործում եւ պատգամավորները չեն կարողացել գրանցվել:
«Որ էկրան չկա, ո՞նց ես գրանցում»,ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը :
Սեյրան Սարոյանն էլ էլի տեղից ձեռքով ցույց տվեց էկրանն ու ասաց. «Կինոն չկա, էդ տելեվիզրները միացրեք»:
Ի վերջո, պատգամավորներին հաջողվեց գրանցվել, սակայն պարզվեց գրանցումը նորմալ չի կատարվել, էկրանի վրա բոլորովին այլ պատկեր էր, ինչը առաջ բերեց ներկաների ծիծաղը:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով բացակաների փոխարեն քվեարկությանն ասաց. «Եթե այսպես շարունակվեց ուրեմն օրենսդրական գործունեությունը կթողենք, կզբաղվենք վերակացուական գործունեությամբ»:
Նրան արձագանքեց Սեյրան Սարոյանը՝ «Նիկոլ ջա՜ն, մի նեղվի»:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը