ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բողոքեց և ընդգծեց, որ շատ կարճ ժամանակ է տրվում կարևորագույն օրենքների քննարկման համար, ինչը կառավարության սխալ աշխատանքի արդյունքն է:
Էդմոն Մարուքյանն էլ նկատեց. «Տանել նման օրենքները նման քննարկման սխալ է: Ազգային ժողովը կառավարության գերին չէ, մենք չե՞նք կարողանում ասել, որ օրենքները 1 ամիս շուտ ուղարկեն, սենց չի լինի, պարոն Բաբլոյան ջան»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց շարունակել աշխատանքաները։
«Քվեարկությունն ավարտել ենք արդեն, ըստ դրանց էլ պետք է աշխատել։ Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն արտահայտում է քվեարկությամբ, ավելորդ կրքերի բորբոքումը շահեկան չէ հենց մեր իսկ աշխատանքների համար, 4 հոգի է ընդամենը դեմ քվեարկել», - նշեց նա։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ օրակարգից դուրս կգան «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը