Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հարձակվել Վարդան Ղուկասյանի վրա և ի՞նչ խնդիր է նա փորձում լուծել

Այսօր ոչ մեկի համար զարմանալի չէ, թե ինչ է կատարվում Գյումրիում:

Այս տարվա գարնանը, Փաշինյանը, մեծ վարչական ռեսուրսներ ծախսելով, չկարողացավ հասնել հաջողության Գյումրու ընտրություններում:

Նա չէր սպասում, որ ի հեճուկս իր ցանկության, գյումրեցիները պիտի ակտիվ գային ընտրատեղամասեր և քվեարկեին ՔՊ-ի դեմ:

Որից հետո առաջ եկավ «Գյումրիի ֆենոմեն» հասկացողությունը, ինչը լուրջ վտանգում էր Փաշինյանի իմիջը՝ հատկապես գալիք համապետական ընտրություններից առաջ:

Հայ հանրությունը ով մինչև Գյումրին և Փարաքարը չէր հավատում ընտրություններով իշխանությունը փոխելու գաղափարին, այդ տեղական ընտրություններից հետո սկսեց հավատալ:

Իսկ այն հանրությունը, ով հավատում է, որ կարող է փոխել ընտրությունով իշխանությունը, մահացու վտանգավոր է ցանկացած բռնապետի համար և այդ շարքում Նիկոլ Փաշինյանն բացառություն չէ:

Ինչո՞ւ հանրությունը, մինչև Գյումրին չէր հավատում, որ ընտրություններով կարող է փոխել իշխանությունը, հասկանալի է:

30 տարիների ընթացքում այս հանրությունը նման բան չի տեսել: Հասկանալի է, որ հանրության մեջ պիտի արմատավորվեր այդ գաղափարը:

Այդ իսկ պատճառով հանրությունը ավելի շուտ հավատում էր փողոցային պայքարներին, քան ընտրություններին:

Սակայն վերջին չորս տարիների ընթացքում, բոլոր փողոցային պայքարներում ընդդիմությունը պարտված է դուրս եկել:

Որից հետո Փաշինյանն ուժեղացել է, և սկսել են մեղադրել ժողովրդին, թե իբր վերջինս բարոյալքվել է և դրա պատճառով է աջակցում Փաշինյանին:

Հասկանալի է, որ այս իրավիճակում, մարդիկ հայտնվում են անհուսության վիճակում, քանզի ընտրություններին չեն հավատում, իսկ փողոցային պայքարներում պարտվում են:

Դրա արդյունքում առաջ է գալիս այն գաղափարը, որ կամ «ժողովորդն արդեն ժողովորդ չի», կամ էլ ընդդիմությունն է խայտառակ վատ կազմակերպում իր պայքարը:

Սակայն քանի որ վերլուծական միտքը Հայաստանում գրեթե զարգացած չէ, մարդիկ սկսում են հայտնվել հոգեկան ծանր վիճակներում:

Սկսում են վիրավորել ընդդիմության առանձին ներկայացուցիչներին, հավաքական ընդդիմությանը:

Մինչդեռ քաղաքագիտական իմաստով հայ հանրությունը սարսափելի անգիտության մեջ է գտնվում: Սակայն դրա մեղքը հանրությանը չէ:

Պարզապես վերջին 30 տարիների ընթացքում երկրում քաղաքական վերնախավ, որպես այդպիսին, չի կայացել:

Իշխանության վերարտադրությունը պայմանավորված չի եղել ո՛չ ընտրություններով, ո՛չ էլ կուսակցությունների դերով:

Մարդիկ համոզված են եղել, որ իշխանությունը չի փոխվելու, պարզապես ընթանում էր ձևական պայքար ընդդիմության դեմ, որի արդյունքում, երբեմն մարդիկ էին զոհվում, իսկ երբեմն միայն վիրավորվում, կամ էլ այդ ամենը ավարտվում էր եկեղեցում աղոթքով, կամ՝ ոչնչով:

Հասկանալի է, որ մարդիկ իրենց տեսածով են եզրակացություն անում:

Սակայն պետք է նշել, որ մարդկանց հույսերը միշտ արթնանում էին հենց ընտրությունների ժամանակ:

Եթե մարդկանց բացատրվեր, որ աշխարի բոլոր երկրներում նույնիսկ հեղափոխությունները կատարվել են ընտրությունների ժամանակ, մարդիկ այսչափ հոռոտեսորեն չէին վերաբերվի ընտրություններին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը 1789 թվականին կատարվեց ընտրությունների արդյունքում:

Առաջին և երկրորդ ռուսական հեղափոխությունները կատարվեցին. 1905-ին և 1917-ին՝ ընտրությունների արդյունքում:

Գերմանիայում նացիստները եկան իշխանության 1933-ին՝ ընտրությունների արդյունքում:

«Ղարաբաղ» կոմիտեն եկավ իշխանության 1990 թվականին՝ ընտրությունների արդյունքում:

Ուկրաինայում «նարնջագույն» հեղափոխությունը եղավ ընտրությունների արդյունքում: Վրաստանում Սաակաշվիլին իր «վարդերի» հեղափոխությունը կատարեց ընտրությունների արդյունքում՝ 2003-ին և իշխանությունը հանձնեց Իվանիշվիլուն 2012-ին՝ նույնպես ընտրությունների արդյունքում:

Եթե որևէ մեկին թվում է, թե այդ բոլոր դեպքերում իշխանությունները անցկացնում էին անթերի ընտրություններ, ապա չարաչար սխալվում են:

Նիկոլ Փաշինյանը ո՛չ Սադդամն է, ո՛չ էլ՝ Քադդաֆին, որին ընտրություններով հնարավոր չի լինի հեռացնել:

Փաշինյանը Սաակաշվիլուց ավել չէ, որ մտածենք, թե նրան հնարավոր չի լինի հեռացնել:

Մարդկանց չի կարելի հիասթափեցնել, քանզի այդ մթնոլորտի ձևավորումն է Փաշինյանի գլխավոր հույսը:

Նա շատ լավ գիտի, որ ընտրություններով որևէ հույս չունի վերարտադրվելու և դրա համար էլ նման քայլերի է դիմում, որ ցույց տա, որ իր իբր՝ «իր դեմ խաղ չկա»:

Վարդան Ղուկասյանի դեմ այս քայլը նպատակ ունի հուսահատեցնել Վաղարշապատի բնակիչներին, որ միևնույն է, ձեր հույսերը մի կապեք ընդդիմության հետ, քանզի դրա արդյունքում, այդ ընդդիմադիր տեղական լիդերները կա՛մ կգնդակահարվեն, կա՛մ էլ կձերբակալվեն:

Սա է Փաշինյանի գլխավոր նպատակը՝ դիմելով Գյումրիի գործողություններին:

Իսկ ընդդիմությունը պիտի գիտակցի, որ մինչ ընտրությունները պիտի պատշաճ մակարդակով պատրաստի հանրությանը, որպեսզի ընտրությունների արդյունքում մաքսիմալ «թավշյա» ձևով հեռացվի այս իշխանությունը:

Իսկ ինչպե՞ս ընդդիմությունը պիտի պատրաստի հանրությանը, որ ստանա դրական արդյունք ընտրություններում, արդեն առանձին խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 923 անգամ
Լրահոս
Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am