ՆԱՏՕ-ի պատասխանը՝ Հայաստանի հետևողական մասնակցությանը

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում ՆԱՏՕ-ի շա­բաթը նախօրեին ավարտվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղա­րի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի Հայաստան կատարած այցով, որի ընթացքում ՆԱՏՕ- ի բարձրաստիճան պաշտո­նյան հանդիպել է Սերժ Սարգսյանի, պաշտպանության նա­խարար Վիգեն Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցն ինքնին նշանակալի իրա­դարձություն է Հայաստանի համար, և հատկապես ուշագ­րավ է, որ գործնականում առաջին անգամ է ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը նշա­նավորվում այդպիսի բարձր մակարդակի այցով: Կարո՞ղ է արդյոք դա էլ իր հերթին նշանավորել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր մա­կարդակ կամ հարթություն: Համենայնդեպս, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթի ընթաց­քում արվել է ուշագրավ մի հայտարարություն: Հայաստանում ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետը հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ են ընթանում դաշինքի անդամ երկրների հետ ռազմատեխնի­կական գործակցության ուղ­ղությամբ: Իսկ սա իսկապես հարաբերության նոր հարթու­թյուն է: Միաժամանակ կաս­կածից վեր է, որ ռազմատեխ­նիկական այդ գործակցությու­նը Երևանը չէր իրականացնի Ռուսաստանից, այսպես ասած, գաղտնի, ինչը նշանա­կում է, որ կան հստակ մեսիջներ, որ Մոսկվան չի լինի այդ գործակցությանը խոչընդոտ:   Ինչ է ենթադրում ռազմա­տեխնիկական հեռանկարը, ինչ ուղղությամբ գործակցություն՝ մանրամասներ առայժմ հայտ­նի չեն, միանգամայն հասկա­նալի պատճառներով, քանի դեռ չկան հստակ պայմանա­վորվածություններ: Սակայն   այստեղ ակնհայտ է, իհարկե, արձանագրումը, որ ռազմա­տեխնիկական գործակցությու­նը հարաբերության մի մակար­դակ է, որը ենթադրում է արդեն անմիջական պաշտպանական կոոպերացիա: Այդ իմաստով, Հայաստանում ՆԱՏՕ-ի գլխա­վոր քարտուղարի տեղակալը արել է ուշագրավ մի հայտա­րարություն պետհամալսարա­նում ուսանողների հետ հան­դիպմանը:   «Հայաստանը մեր միակ գոր­ծընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղաղապահների ներկայու­թյունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում այդ մասնակցու­թյունը»,-հայտարարել է Ռոուզ Գյոթեմյուլլերը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am