«Մեխանյանն ուզում էր ընկերոջ կնոջը նշանակել այդ հաստիքին». դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից

Հայաստանի կրթական համակարգում նոր առարկա է ներդրվել՝ «քաղաքական հնազանդություն»։ Ուսումնական նյութն էլ՝ եթե «սվոյ» չես՝ մի օր պարզապես կզանգեն ու կասեն՝ «հեռացված ես, գնա տուն»։

Ահա այդպես է եղել Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի դեպքում։ Առանց որևէ նախազգուշացման, առանց քննարկման, պարզապես հեռախոսով տեղեկացրել են, որ այլևս տնօրեն չէ։ Պաշտոնական ձևակերպումը՝ «քաղաքական զսպվածություն չի դրսևորել»։

Լիլիթ Պետրոսյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում վստահեցնում է՝ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, քաղաքական կուսակցության անդամ չի եղել: Վստահ է՝ աշխատանքից ազատման պատճառը Արգիշտի Մեխակյանի անձնական թշնամանքն է:

Պետրոսյանն ասում է՝ իր ազատման հետևում ոչ թե աշխատանքային խնդիր կա, այլ անձնական հաշվեհարդար։ Նրա խոսքերով՝

ազատման իրական պատճառը Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի անձնական թշնամանքն է։

Մեխակյանը ցանկացել է դպրոցի ՄԿԱ գծով տեղակալ նշանակել իր ընկերոջ կնոջը, ով ուսուցչի օգնական է և, ըստ Պետրոսյանի՝ չունի բավարար աշխատանքային ստաժ։

«Ես մերժել եմ այդ թեկնածուին, քանի որ նա չուներ անհրաժեշտ մասնագիտական փորձ և պատրաստվածություն։ Աշխատանքից ազատումս հենց այդ մերժման հետևանքն է։ Ես իմ ողջ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել և որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Ազնվորեն եմ աշխատել դպրոցում, ազնվությունս, ցավոք, չգնահատվեց», — ասաց Լիլիթ Պետրոսյանը։

Բացի այդ, տարիներ առաջ դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել է նաև Արգիշտի Մեխակյանի քեռակինը, բայց ընտրվել է Պետրոսյանը։ Եվ հիմա, երբ Վաղարշապատում ընտրական շունչ է փչում, Մեխակյանը որոշել է «հին հաշիվները մաքրել»։

«2021թ.-ին դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցել է նաև Արգիշտի Մեխակյանի քեռակինը, սակայն ես եմ ընտրվել: Ինչքան կարող է մարդը հիշաչար լինել, որ այսքան տարի անց չմոռանա այդ պատմությունը, և որոշի՝ վրեժխնդիր լինել: Ավելի ուշ ստացա նաև ազատման հրամանը, որտեղ գրված է, թե

իբր պաշտոնավարմանս ընթացքում քաղաքական զսպվածություն չեմ դրսևորել։

Նշեմ, որ իմ ամբողջ կյանքում երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ և չեմ հարել որևէ քաղաքական ուժի, առավել ևս տնօրեն եղած ժամանակահատվածում։

Ազնվորեն և բարեխղճորեն ծառայել եմ իմ հայրենիքին, համայնքին և դպրոցին»,-շեշտեց նա:

«Քաղաքական զսպվածություն» բառակապակցությունը փաստորեն դարձել է մահակ նրանց դեմ, ովքեր չեն խոնարհվում իշխանության առաջ։

Լիա Սարգսյան

 

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է ևս 90 օրով Փայլուն արդյունք. Հայաստանի երեք ըմբիշները կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար «Էդ փամփուշտը Նիկոլին էլ չի օգնելու»․ այսօր նա կոնկրետ բացահայտում արեց․ Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Վրաերթ-ավտովաթար՝ Երևանում․ Deepal-ը բախվել է Mercedes-ին և «Nissan Tiida»-ին․ տատ ու թոռ ԲԿ-ում են Դատարանը բավարարեց Արշակ Սրբազանի գործով միջնորդությունը Ոստիկանները ստուգում են Արմավիրից դուրս եկող բոլոր մեքենաները «Աննա Հակոբյանը ձեզ կրակն է գցում․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) 1 օրվա մեջ Հայաստանում գլխիվայր իրավիճակ է փոխվելու. «լափելու» համար չե՛ք պլստալու. Հայկ Նահապետյան (video) Ներկայացվել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր»-ը հաղթահարել է անցողիկ շեմը Կալանավորը փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից Ընդդիմությունը պարտվել է ինքն իրեն՝ միասնական ընդդիմադիր ճակատ չձևավորելու արդյունքում․ Հակոբյան Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն Տիգրան Աբրահամյանի պատասխանը՝ Փաշինյանի սպառնալիքին․ «Արմատախի՞լ է անելու, իրենից ուղղորդվողների՞ն» (video) Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով Մի անսպասելի բան, որ հենց այդ պահին լինելու է Նիկոլի հետ (video) «Դուք իմ համար զապադլո եք․ ո՞նց Փաշինյանը քցեց Արամ Սարգսյանին»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը «Գործակալների մասին խոսելիս՝ ինքը պետք է շատ ուշադիր լինի». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am