«168 ժամ» թերթը գրում է. ««Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը լուրջ հանգրվան է: Ավելի լուրջ է այն ընթացակարգը, այն խողովակները, որոնցով անցկացնելուց հետո միայն Եվրոպական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում: Սակայն առաջին տեղում և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության քաղաքական կամքն է: Արդյո՞ք Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ուղին, արդյո՞ք ապահովելու է իր ժողովրդին այնպիսի կյանքով, որը մարդիկ չեն լքի վիզային ռեժիմի ազատականացման դեպքում, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, ինչը նշանակում է, որ իշխանությունները ժողովրդի համար չեն ստեղծել բավարար պայմաններ, այնպիսի կյանք, որը նրանք չեն լքի: Այսինքն` վիզային ռեժիմի ազատականացումը ոչ միայն մեծ հնարավորություն է, այլև մեծ մարտահրավեր, որին երկիրը պետք է պատրաստ լինի քաղաքականապես և տնտեսապես»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային երկխոսության հնարավոր մեկնարկին: Նրա կարծիքով՝ Հայաստանի դեպքում երկխոսությունն ավելի արդյունավետ կընթանա, քանի որ ԵՄ-ն ունի Վրաստանի փորձը, դա ԱլԳ երկրներից ամենածանր ազատ վիզային ռեժիմ ստացած երկիրն է: «ԵՄ-ն կօգտագործի իր փորձը, ինչը կօգնի հասկանալ Հայաստանից սպասվող վտանգները ԵՄ-ի համար»,- ասել է Չարնեցկին: Նրա կարծիքով՝ մյուս տարի երկխոսությունը կարող է սկսվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը