«Ժողովուրդ» թերթը գրում է․ « Հակառակ իշխանությունների` նոր աշխատատեղեր ստեղծելու մասին պնդումներին` Հայաստանում գործազրկության մակարդակը դեռեւս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Եթե 2008թ. գործազրկությունը 16.4% էր, 2010թ.` 19%, ապա 2016թ. այն կազմել է 18%, իսկ այս տարվա առաջին կիսամյակին՝ 17.8 տոկոս:
Բայց թերթը պարզեց, որ գործազուրկների թվի նվազումն ամենեւին էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետեւանք չէ. իրականում այս տարիներին ՀՀ-ից հեռացել են աշխատանք փնտրող քաղաքացիները. ԱՎԾ վիճակագրության համաձայն` այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով: Ըստ ԱՎԾ տվյալների` եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար:
Այլ կերպ ասած` եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմպեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ` գերազանցելով անգամ ճգնաժամի տարիների ցուցանիշը»:
Ամբողջությամբկարողեքկարդալ«Ժողովուրդ» թերթիայսօրվահամարում:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը