Վարչապետի հարցը արդեն պարզ է

Վարչապետի առաջիկա ընտրությունների, հնարավոր թեկնածուների ու Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցերին պատասխանել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս կարծում է՝ միանշանակ, Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը: – Պարոն Սաֆարյան, վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը դրական խոսեց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության եւ նրա անձի մասին՝ նշելով,  որ վերջինս իր համար ընդունելի եւ օգտակար անձնավորություն է: Ի՞նչ մեսիջ էր պարունակում այս խոսքը, արդյո՞ք դա նշանակում է, որ չի բացառվում՝ վարչապետի ընտրություններում Կարեն Կարապետյանը լինի ՀՀԿ-ի թեկնածուն: – Ես կարծում եմ վարչապետի հարցը արդեն պարզ է: Կարծեք թե, վարչապետի տեղում ավելի շատ կարող է Սերժ Սարգսյանը լինել: Այլ բան է, որ Սերժ Սարգսյանը նման ուղերձներ հղում է Կարեն Կարապետյանին նրա համար, որ վերջինս համաձայնի դառնալ առաջին փոխվարչապետ: – Gallup International Association-ի անցկացրած վերջին հարցումները ցույց տվեցին, որ Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է: Ի՞նչ հակասություն կա այդ հարցումների ու Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության միջեւ: – Ոչ մի հակասություն չկա: Իրականում, ուղղակի, հարցումները ցույց են տալիս, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, չի ձգում, իսկ այ, Սերժ Սարգսյանը կարծում է, որ որպես իր տեղակալ լավը կլինի: – Պարոն Սաֆարյան, իսկ ի՞նչ են ցույց տալիս Ձեր վերլուծությունները, եթե ո՛չ վարչապետ, ապա կառավարությունում ի՞նչ ազդեցիկ պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը, որտե՞ղ կցանկանա շարունակել իր «ծառայությունը», ինչպես ինքն է նշում հարցազրույցում: – Բացի վարչապետից ուրիշ ոչ մի: Նախագահ չի դառնա, իսկ կառավարությունում այլ պաշտոն չի զբաղեցնի: Կարող է միայն մի պահ որոշել կարճաժամկետ մնալ կուսակցության նախագահ: – Շատ է խոսվում նաեւ, որ կարող է դառնալ պաշտպանության նախարար: Ի՞նչ կասեք սրա մասին: – Դա բացառվում է ուղղակի: Նա չի կարող մնալ եւ աշխատել որեւէ մեկի կամ Կարեն Կարապետյանի ենթակայության տակ: Նման բան ուղղակի բացառված է: Որեւէ նախարարի, թեկուզ եւ ուժային, բացառում եմ: Ես ճիշտ հակառակն եմ տեսնում, որ նա կնախընտրի լինել վարչապետ՝ իր վրա վերցնելով ռազմական եւ արտաքին քաղաքականության ուղիղ ղեկավարումը, ի դեմս այդ բլոկի նախարարների, իսկ տնտեսական բլոկը կթողնի, հավանաբար, Կարեն Կարապետյանին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am