Դատախազությունն արձագանքել է. «Օդից փող»-ի գործը վարույթում է

«Փաստ» թերթը գրում է. «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին մեր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել էինք: Բողոքները հիմք էին հանդիսացել, որ ՄԻՊ աշխատակազմը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացնի: Նշված հեռուստախաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, որոնց պատասխանելու համար հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով: Զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ: Գումարը սկսվում է հաշվվել այն պահից, երբ կատարվել է զանգը: Հաղորդավարին միանալ կարող է միայն պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացին: «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ–ն ևս բողոքներ է ստացել, որից հետո դիմել են նախ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, հետո քաղաքացիներին խորհուրդ տվել դիմել իրավապահ մարմիններին: «Հեռուստատեսությամբ հեռարձակվող նյութերը պետք է վերահսկվեն, որովհետև նախևառաջ հեռուստատեսությունը քարոզչամիջոց է: Այն մատչելի է յուրաքանչյուր քաղաքացու համար: Հաղորդումները չպետք է պարունակեն խաբկանք, սուտ և պրովոկացիոն նյութեր: Դիմել եմ հանձնաժողով ու ասել, որ նշված հաղորդումը ակնհայտ խարդախություն է ենթադրում: Մարդկանց մոլորության մեջ են գցում: Անկախ իմ ներկայացրած փաստերից, ասացին, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է: Մինչդեռ պարզունակ հարցերով մարդկանց մոլորության մեջ են գցում, ու մարդիկ զանգում են՝ հուսալով, թե կարող են միանալ հաղորդավարին: Բայց իրենք չեն վերցնում: Հազարից մեկին կարող է պատասխանեն ու 10 հազար դրամն իբրև թե մրցանակ ողորմություն տան: Սա կոչվում է խաբեություն, սա քրեորեն պատժելի արարք է»,– ասաց ՀԿ նախագահ Արմեն Եփրեմյանը: Վերջինս շեշտեց, որ ի թիվս բազմաթիվ բողոքների, իրենց Ստեփանավանից մի կին է դիմել. «Նա ասաց, որ երբ ծառայության մեջ գտնվող տղային է զանգել, խոսելաժամանակի 3000 դրամի շեմը գերազանցելուց հետո Ucom–ն անջատել է հեռախոսը: Այսինքն՝ այլևս հնարավոր չէր լինում զանգեր կատարել: Պատկերն այլ է եղել «Օդից փող» հաղորդմանը զանգահարելու ժամանակ: Կուտակվել են տասնյակ հազարավոր դրամներ, բայց հեռախոսը չի անջատվել: Այսինքն՝ այստեղ հաղորդաշարի և երեք օպերատորների միջև հանցավոր համաձայնություն կա՝ միասին փող են աշխատում»,–նշեց նա՝ հավելելով, որ հարցով ոստիկանություն են դիմել, բայց հայցը չի ընդունվել: «Ասում են օրենքի սահմաններում է: Տարբեր կառույցների եմ դիմել, բայց գործը քննության չի վերցվել: Հետո դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազին, որովհետև այլ ճանապարհ այլևս չկար: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալից դեկտեմբերի 14-ին պատասխան գրություն ստացա: Ըստ գրության՝ նա իմ դիմումն ուղարկել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դ. Վեքիլյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենքի 180–181–րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: Այսինքն՝ գործը վարույթ է ընդունվել»,– հայտնեց մեր զրուցակիցը: Արմեն Եփրեմյանի խոսքով, կան բաներ, որոնք հստակ ուսումնասիրության կարիք ունեն: Պետք է նաև վերծանել, տեսնել, թե մեկ տարվա կտրվածքով բնակչության հաշվին քանի միլիոն դոլար շահույթ են ստացել: Անգամ եթե օրենքը բացեր ունի, որից օգտվում են, այնուամենայնիվ, ծրագիրը պետք է փակվի»,–ընդգծեց Ա. Եփրեմյանը՝ հավելելով, որ Գլխավոր դատախազին ուղղված դիմումը խարդախության հիմքով է ներկայացվել: «Այն ենթադրում է, որ քրեորեն պատժելի արարք կա, և հանցակազմի մասնակիցները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Օգտագործելով մարդկանց հավատը՝ թալանում են: Ցանկացած խաբեություն այսպես է դրսևորվում»,– եզրափակեց ՀԿ նախագահը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am