Միայն ֆեյսբուքում ինչ-որ բան գրելը ահաբեկչություն չէ. ԱԱԾ-ն կփոխանցի՞ նյութերը ԱՄՆ-ին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից մի քանի օր է անցել, սական դեռ հայտնի չէ ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածներ կա՞ն, թե՝ ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից առայժմ խնդրում են բավարարվել միայն տարածած հաղորդագրությունով: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց ԱՄՆ քաղաքացու կողմից ՀՀ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Մասնավորապես իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Հետագայում, ինչպես պարզվեց, ԱԱԾ կողմից մեղադրվող անձը Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբրետ Քուրքյանն է: Հաղորդագրությունում հետաքրքիր է այն հանգամանքը, որ հայտարարվում է Քուրքյանի՝ Հայաստանի հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու գործընթացի մասին: Սակայն չի նշվում՝ արդյո՞ք նրանց շրջանակը ճշգրտված է, թե՞ ոչ: Թեմայի վերաբերյալ թերթի հարցերին պատասխանել է հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: – Պարոն Աթանեսյան, տվյալ դեպքում ԱԱԾ-ն ո՞ւմ կարող է որպես հանցակից դիտարկել: – Կարծում եմ, եթե ԱԱԾ-ն նման հաղորդագրություն է տարածում, խոսքը չի կարող գնալ ինչ-որ ֆեյսբուքյան գրառումների, զուտ համացանցում տեղի ունեցող քննարկումների մասին: Ենթադրաբար կան ինչ-որ փաստական տվյալներ, որ այդ արարքները, որի մեջ կասկածվում է այդ անձը, պետք է տեղի ունենային, ինչ-որ ռեալ նախապատրաստություն կա: Եթե նման տվյալներ չկան եւ խոսքը միայն գրագրության մասին է, դա խիստ զարմանալի է, չեմ ուզում հավատալ: Այդ դեպքում մենք կունենանք հանցագործություն, որը կոչվում է սահմանադրական կարգը տապալելու կոչեր, բայց ոչ թե ահաբեկչություն: Եթե խոսքը ահաբեկչության մասին է, ապա պետք է լինեն այլ փաստական տվյալներ, որոնց մասին չի հաղորդվում եւ դա նորմալ է: Այսինքն՝ եթե հայտարարում են ահաբեկչության փորձի մասին, ուրեմն խոսքը չի կարող գնալ զուտ խոսակցությունների, կամ հայտարարությունների մասին, պետք է լինեն ինչ-որ գործողություններ, լրացուցիչ փաստեր: – Պարոն Աթանեսյան, այսինքն, այդ կոչերի տակ մեկնաբանություններ գրողները, կամ դրանք հավանողները կարո՞ղ են դիտարկվել որպես հանցակից, թե՞՝ ոչ: – Չեմ կարծում, որ մեկնաբանություն գրողները, հետեւողները կամ հավանողները կարող են հանցակից լինել, որովհետեւ ահաբեկչությունը չի կարող կատարվել համացանցում: Համացանցի օգնությամբ միգուցե կարող են հավաքագրել, կազմակերպել, դրա հետեւում պետք է կանգնած լինեն այլ գործողություններ: Միայն ֆեյսբուքում ինչ-որ բան գրելը եւ դա մեկնաբանելը, կամ հավանելը երբեք ահաբեկչություն չէ: Ուրմեն կան ինչ-որ բաներ, որի մասին մեզ չի հաղորդվում, փաստեր իրականության մեջ կատարված գործողություններ պետք է լինեն: Նախապատաստել նշանակում է զենք ձեռք բերել, խմբավորում ունենալ պլանավորել այդ հարձակումը: Բավականին մեծ փաստական բազա պետք է ունենալ նման բան հայտարարելու համար, միայն ՖԲ-ում գրելով չէ: Գիտե՞ք՝ հոգեկան հիվանդն էլ կարող է մտնել ֆբ-ում գրել ինչ-որ զառանցանքներ, կոչ անել սպանել բոլորին, կազմակերպել ցեղասպանություն: Եթե իրենք հայտարարել են ահաբեկչության մասին, ուրեմն կան տվյալներ, որ մեզ չեն հաղորդում, հակառակ դեպքում՝ ահաբեկչություն չի կարող լինել ստատուս գրելով կամ մեկնաբանելով: – Եթե զենք-զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ տվյալ լիներ, ԱԱԾ-ն այս փուլում դա կհրապարակե՞ր: – Չեմ կարող ասել: Հրապարակելը շատ հայեցողական է, պարտականություն չկա: – Այնուամենայնիվ ԱԱԾ–ն, ըստ ձեզ, չի՞ շտապել հանցակիցների մասին հայատարարելով նկատի ունեն այն հանագամքը, որ եթե անգամ լինենհանցակիցներ, ապա կարող են, օրինակ, փախուստի դիմել: – Մենք ենթադրությունների դաշտում ենք հայտնվում, քանի որ չգիտենք՝ ով է եղել, ինչ է արել: Հիմա ինչ է եղել՝ գուցե մենք երբեւէ չիմանանք, գուցե նման հայտարությամբ ինչ-որ բանի հասած լինեն, դա նորմալ է հատուկ ծառայության համար: – Ահաբեկչության փորձի մեջ մեղադրվող Ռոբերտ Քուրքյանն ասում է, որ ինքը ոչ թե ՀՀ, այլ՝ ԱՄՆ քաղաքացի է: Եթե անգամ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ արտահանձման պայմանագիր ունի, կարո՞ղ է այդ անձը տեղափոխվել Հայաստան: – Ոչ, դա բացառվում է, մենք ոչ մի պայմանագիր ԱՄՆ-ի հետ չունենք, եթե չեմ սխալվում ԱՄՆ-ն ոչ մեկի հետ էլ նման պայմանագիր չունի, իր քաղաքացիներին չի հանձնում: Բայց եթե բավարար ապացույցներ ձեռք բերվեն, որ անձը ահաբեկչությամբ է զբաղվում, այդ նյութերը կարող են փոխանցվել բարի կամքի դրսեւորման ձեւով ԱՄՆ իշխանություններին, եւ եթե իրենք ինչ-որ հիմնավոր բան գտնեն, կարող են իրականցանել հետապնդում: Ահաբեկչության հարցով ԱՄՆ-ն շատ խիստ քաղաքականություն ունի: Եթե կա ահաբկչություն, տեսականորեն շատ հնարավոր է, որ ենթարկվի պատասխանատվության»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am