«Դաղստանի առավոտ» թելեգրամ-ալիքի սեփականատիրոջը մահացած են գտել Թուրքիայում. Mash
«Դաղստանի առավոտ» թելեգրամ-ալիքի սեփականատեր Աբակար Աբակարովին մահացած են գտել Թուրքիայում, տեղեկացրել է Mash-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։
Ալիքի տեղեկացմամբ՝ 2023-ից նա գտնվել է դաշնային հետախուզման մեջ, այդ թվում Դաղստանի «Ույտաշ» օդանավակայանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։
Աբակարովի դին հայտնաբերել են վարձակալված վիլլայում, Էյուփսուլթան շրջանում, որտեղ նա ապրում էր վերջին մի քանի օրերին։
