Արդյոք այն, ինչ կատարվում է ՀԱԵ-ի շուրջ, Սուրբ Պետրոսի հրապարակում լինելիության գինն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Հայտնի է դարձել, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը մեկնում է Վատիկան, որտեղ նա կմասնակցի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լեոն 14-րդ Պապի հանդիսապետությամբ:

Ինչ խոսք, բավականին տխուր պատկեր է, երբ Հայաստանում բանտարկելով Արքեպիսկոպոսներին, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սուրբ Աթոռ, մասնակցելու Կաթոլիկ եկեղեցու ծիսական արարողությանը: Տխուր, ու նաև խորհրդանշական պատկեր է, որն առնվազն առաջացնում է հարց՝ իսկ արդյո՞ք այն, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, Սուրբ Պետրոսի հրապարակում լինելիության գինն է: Սա պարզապես, հռետորական հարցադրում է:

Միայն թե շատ ուշագրավ է, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի Վատիկան այցի մասին հայտնի է դառնում այն բանից հետո, երբ նրան հյուր էր եկել մեկ այլ արքեպիսկոս՝ Անթիլիասից, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի բանագնացը, որը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և նրան էր փոխանցել Արամ Առաջինի օրհնությունը:

Իհարկե, Անթիլիասը տարածեց նաև հաղորդագրություն, որ հանդիպմանը Շահան Արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության ձերբակալությունների վերաբերյալ մտահոգություններն ու դատապարտումը:

Այդուհանդերձ, հաղորդագրությունները թերևս քիչ բան են ասում, թե Շահան Արքեպիսկոպոսի «շուրթերով» Նիկոլ Փաշինյանի ականջին ինչ է շշնջացել Արամ Վեհափառը, որը նաև եկեղեցիների համաշխարհային Խորհրդի նախագահն է և բավականին սերտ աշխատանքային հաղորդակցություն ունի Վատիկանի հետ էլ:

Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 15-16-ին Վատիկանում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր այցի ընթացքում հանդիպել էր Լեոն 14-րդ Պապի հետ:

Գուցե ավելորդ չէ նկատել նաև, որ անցնող օրերին Վատիկանում էր նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, որը ծանոթանում էր Վատիկանին պատկանող ժառանգության ռեստավրացիոն աշխատանքներին, որոնց մի մասը հովանավորում է նրա ղեկավարած Հեյդար Ալիև հիմնադրամը:

Հետաքրքիր է, իսկ Մեհրիբան Ալիևան մնալու և մասնակցելու՞ է Սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք սրբադասման արարողությանը»:

դիտվել է 840 անգամ
Լրահոս
Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՊՀԿ Գաղտնի ծառայությունը ուզում էր, որ ես այլ չվերթով գնամ. ես անում եմ այն, ինչ իրենք են ասում. Թրամփը՝ հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռшզմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին Ալիևի հայտարարությունները հակասում են Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին․ ադրբեջանագետ Ես անելանելի վիճակում եմ․․․ երեխեքին թող տանեն մանկատուն, ես էլ աշխատեմ․ երեխաների հայր (video) Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը օգոստոսի 13-ին կբերվի Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցի Արդեն 2–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Վենսի խնդրանքից հետո Ուկրաինան դադարեցրել է Նովոռոսիյսկի նավթատարների ուղղությամբ հարձակումները․ FT Երեկ Ալիևը «պայթեցրեց» իրավիճակը․․․ արագացրա՛ Նիկո՛լ, դե պատասխան տուր․ Էդիկ Անդրեասյան (video) «Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները ՀՀ-ում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյան «Մանկապարտե՛զ․․․»․ ՔՊ-ն Կաթողիկոսի անունը լսելիս սկսեց հարվածել սեղանին (video) Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Ներկայացնում եմ մեր առաջիկա անելիքները․ Արամ Վարդևանյան (video) Մաշտոցի պողոտայում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը բախվել է նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին Նովոռոսիյսկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների․ զոհեր և վիրավորներ կան «Դըմփ–դըմփ հու» արեք կաթողիկոսի անունը լսելուց․ Քրիստինե Վարդանյանը սուր խոսքով տեղը դրեց ՔՊ-ին (video) Լսե՛ք՝ էս փողոցից եկածներն ինչ են ասում․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրի թաղապետի քթի տակ․ Շամշյան Երևանում ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Թրքամետ ռեկտորը հիմա էլ «հայագիտությամբ» է որոշել զբաղվել․ «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը ՀԱ Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում․ քաղաքագետ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am