Ադրբեջանի Սահմանադրությունը ժխտում է Բաքվի ներակայիս տարածքային-սահմանային ընդգրկումը

«Գեղարդ» վերլուծական․ Ադրբեջանի Սահմանադրությունն ու դրա հետ կապված 1991 թվականի անկախացման իրավական փաստաթղթերն անուղղակիորեն ժխտում են Ադրբեջանի ներակայիս տարածքային-սահմանային ընդգրկումը։ Խնդիրը բազմաշերտ է և իր արմատներով հասնում է մինչև 1918-1920 թվականներ։

Ադրբեջանի Հանրապետության գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 12-ի համազգային հանրաքվեի արդյունքում, ուժի մեջ մտել 1995 թվականի նոյեմբերի 27-ին։ Ադրբեջանի մայր օրենքը, չնայած եռակի խմբագրմանը (2002 թ․, 2009 թ․, 2016 թ․), պարունակում է բավականին խնդրահարույց դրույթներ՝ կապված տարածքային-սահմանային հարցերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի՝ Ադրբեջանին պատկանելության իրավականության հետ։

Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում նշված է, որ Սահմանադրությունը հիմնվում է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում արտացոլված սկզբունքների վրա։ Վերջինս ընդունվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից։ Այն իր հերթին բխում է 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի կողմից ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախությունը վերականգնելու մասին» հռչակագրից։

«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախությունը վերականգնելու մասին» հռչակագրում մասնավորապես հիշատակվում է, որ 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն է ունեցել որպես անկախ պետություն՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։

1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության հետ ժառանգականության խնդիրն առավել հստակ է արտահայտվում անկախության հռչակագրից բխող սահմանադրական ակտում։

Ըստ Սահմանադրական ակտի՝

1․ 1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌԽՖՍՀ 11-րդ բանակի ներխուժումն Ադրբեջան, հանրապետության տարածքի օկուպացումն ու միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի ժողովրդական հանրապետության տապալումը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի կողմից անկախ Ադրբեջանի օկուպացիա։

2․ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։

3․ԽՍՀՄ ստեղծման մասին 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագրի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածն անվավեր է դրա ստորագրման պահից։

Ինչո՞վ են նշյալ դրույթները, հետևապես և Ադրբեջանի Սահմանադրությունը խնդրահարույց։

Նախ՝ 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի ժողովրդական հանրապետությունը չի ունեցել հստակ և միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Սահմանադրական ակտի նախաբանում հղում է կատարվում 1918 թվականի մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության հռչակագրին, որի 1-ին կետում նշվում է, որ Ադրբեջանը տարածվում է Հարավային և Արևելյան Այսրկովասում, որն առավել քան անորոշ է և չի ենթադրում հստակ սահմաններ։

1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված լինելու, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյելտ լինելու մասին պնդումը ևս անհիմն է։ 1920 թվականի հունվարի 11-ին Փարիզի վեհաժողովը միայն դե-ֆակտո է ճանաչել նման պետական կազմավորման գոյությունը, ինչը չի ենթադրում որևէ սահմանի ճանաչում։ Մասնավորապես՝ հունվարի 10-ի իր հաղորդագրության մեջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը նշում է, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության դե-ֆակտո ճանաչումը չի պարունակում որևէ որոշում նրանց ներկա և ապագա սահմանների վերաբերյալ։ Իսկ 1920 թվականի սկզբին Ազգերի լիգան մերժում է Ադրբեջանի անդամակցության հայտը՝ երկու հիմնական պատճառով․ «նախ՝ դժվար է ճշգրիտ որոշել այն տարածքը, որի վրա այս պետության կառավարությունն իրականացնում է իր լիազորությունները, և երկրորդ՝ հարևան պետությունների հետ իր սահմանների հետ կապված վեճերի պատճառով հնարավոր չէ ճշգրիտ որոշել Ադրբեջանի ներկայիս սահմանները»։ Հետևաբար՝ ժխտելով 1920 թվականի ապրիլի 27-28-ին՝ խորհրդայնացումից հետո մինչև 1991 թվականի օգոստոսի 30-ի իրողությունները և այս ընթացքում ձևավորված սահմանները ևս, Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920 թվականներից «ժառանգում է» ոչ հստակ սահմաններ, միջազգայնորեն չճանաչված տարածք՝ վիճելի հիմնահարցերով, քանի որ ժամանակակից Ադրբեջանի՝ միջազգայնորեն ընկալվող սահմանները ձևավորվել են հենց խորհրդային շրջանում, մասնավորապես՝ 1921 թվականին։

Խորհրդային Ադրբեջանի սահմանների ձևավորումը հիմնականում տեղի է ունեցել երկու կարևոր փուլերով՝ 1921 թվականի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումի հուլիսի 5-ի որոշմամբ, որով Լեռնային Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին (ԼՂԻՄ և Քրդստանի ուեզդի սահմանները ձևավորվեցին միայն 1923 թվականի հուլիսի 7-ին) և 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և դրանից բխող 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնցով Նախիջևանն ինքնավար հանրապետության կարգավիճակով դրվեց Ադրբեջանի խնամակալության տակ։ Հարկ է հիշատակել նաև, որ վերոնշյալ ակտերը՝ թե՛ Կովկասյան բյուրոյի պլենումի որոշումը, թե՛ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, իրավական հիմնավորվածության տեսանկյունից, լուրջ իրավախախտումներ են պարունակում։

1920 թվականի ապրիլի դրությամբ չկա որևէ իրավական ակտ, որը կհաստատի Նախիջևանի պատկանելությունն Ադրբեջանին, ընդհակառակը՝ դեռևս 1919 թվականին այն ճանաչված էր որպես Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Եթե 1920 թվականի ապրիլին Նախիջևանն իրապես պատկաներ Ադրբեջանին և ստացած լիներ միջազգային ճանաչում, ապա այն չէր դառնա ռուս-թուրքական առուծախի առարկա՝ հօգուտ Ադրբեջանի և մեկ այլ՝ երրորդ կողմի չզիջելու պայմանով։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա տեղի հայությունը 7-րդ համագումարով ընդամենը պայմանականորեն և ժամանակավոր էր ընդունել Ադրբեջանի իշխանությունը մինչ Փարիզի խորհրդաժողովի կողմից խնդրի վերջնական կարգավորումը։ Ավելին՝ Ղարաբաղի՝ որպես վիճելի տարածք լինելու խնդիրն արձանագրված է Ազգերի լիգայի՝ Ադրբեջանի անդամակցության հայտի մերժման մեջ։ Հետևապես՝ Լեռնային Ղարաբաղի առումով ևս չկա միջազգային կամ միջպետական իրավական որևէ ուժ ունեցող կարգավորում, որը կհաստատի 1918-1920 թվականների Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի օրինական իշխանությունը։ Եթե մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը տվյալ խնդրին տրված լիներ տրամաբանական հանգուցալուծում, ապա 1921 թվականի հունիս-հուլիս ամիսներին այն չէր դառնա ներբոլշևիկյան քննարկման առարկա։

Այսպիսով՝ պետք է փաստել, որ Ադրբեջանի տարածքային ընդգրկման իրավական հիմքերն արտահայտող փաստաթղթերն ու դրանց դրույթները վիճարկում են ինչպես Նախիջևանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ոչ միայն ներկայիս իրավաքաղաքական, այլև՝ պատմական պատկանելությունն Ադրբեջանին։

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am