Միրզոյանը գործնականում խոստովանում է, թե Ադրբեջանն ինչպես է հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում․ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը «Դոյչե Վելլեի» հետ հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը պահանջում էր Հայաստանով անցնող եւ դեպի Նախիջեւան տանող երկաթուղու երկայնքով ռուսական ներկայություն, իսկ իրենք՝ Հայաստանի իշխանությունը, դեմ էին «արտատարածքային» տրամաբանությանը: Միրզոյանը ասում է, որ Թրամփի ուղին միջանցք չէ:

Սա, իհարկե, ներկայացնում եմ որոշակի համառոտ:

Միրզոյանը գործնականում կամա, թե ակամա խոստովանում է, թե Ադրբեջանն ինչպես է հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում, այդպիսով իր համար ստեղծելով հայտարարության մյուս՝ դրան նախորդող ութ կետերի հարցում իր մանեւրի դաշտն ու հետագայում դրանց ապամոնտաժման միջավայրը:

Ես այս մասին խոսել եմ քանիցս, որ Բաքուն չի եղել նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շահառու: Այդ կետի չկատարման առանցքային շահառուները եղել են հենց Ադրբեջանն ու Թուրքիան, բացի, իհարկե, Արեւմուտքից:

Իսկ ինչպե՞ս պետք էր տորպեդահարել այդ կետը: Այո, մի կողմից նպաստել Հայաստանում քարոզչական լայն ալիքին, որն այդ կետը ներկայացնում էր որպես «միջանցք», այդպիսով ըստ էության Փաշինյանին ստիպելով կա՛մ հեռանալ այդ կետից, կա՛մ օգնելով հեռանալ: Իսկ մյուս կողմից էլ դնել այնպիսի պահանջներ, որոնք, այսպես ասած, կլինեին անընդունելի: Հնարավոր երկաթուղու կամ ճանապարհի երկայնքով ռուսական ներկայության մասին ադրբեջանական պնդումը հենց այդ շարքից է:

Հարց կառաջանա, իսկ ռուսնե՞րը: Ի՞նչ ռուսները: Եթե, օրինակ, Ադրբեջանն ասում է, թե՝ ոչ, ես չեմ վստահում Հայաստանին եւ իմ երաշխիքը ռուսական ներկայությունն է, ի՞նչ պետք է անեին ռուսները, Բաքվին համոզեին, որ հրաժարվի՞ այդ մոտեցումից: Իհարկե ոչ, որովհետեւ ռուսները ուկրաինական ուղղությամբ լիցքավորվող զարգացումների հարցում ունեին Բաքվի հետ դեռեւս անելիք իրենց առեւտուրը, որ ամբողջացրին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրով՝ Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ:

Հետեւաբար, ռուսներն ավելի շատ մտածելու էին իրենց համար այդ մեծ խնդրի, քան նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փրկելու մասին: Այդ կետը մեզ էր պետք փրկել՝ Արցախը պահելու համար, կամ Արցախը պահելու իրատեսական հնարավորությունները պահպանելու համար:

Մինչդեռ մենք չենք «փրկել» 9-րդ կետը, որը, կրկնում եմ, բացարձակապես արտատարածքային միջանցքի մասին չէր: 9-րդ կետը ոչ միայն որեւէ առումով պակաս չէր, այսպես կոչված, Թրամփի ուղղու տրամաբանությունից, այլ ինչ- որ առումով նաեւ ավելի բարենպաստ էր առնվազն ձեւակերպումների իմաստով: Թե ինչով, կներկայացնեմ հաջորդիվ»:

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ Pastinfo Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է «Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ Բաքվում գերիների վիճակը սարսափելի է․․․ Փաշինյանը պետք է հենց հիմա կոնկրետ պատասխան տա․ Դանիելյան (video) Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները «Սկսեցիիի՜՜՜ն իրար ծեծելը․․․ ճիճուները հրեշներ են դարձել, ախորժակները բացվել է»․ Նարե Սոսե (video) «Մենք էշ չե՛նք»․ Պուտինի համբերության բաժակը լցվել է (video) ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու Գագիկ Ծառուկյանից մեծ գողություն են արել․․․ Փաշինյանը գիտի՝ էս հարցն ուր է հասնելու․ Ծառուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am