«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում հայտնաբերվել են որսագողության հետքեր: Այս մասին տեղեկանում ենք ԳՊԼ պաշտոնական էջից: Հաղորդագրության մեջ ասվում է. «… «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում հայտնաբերվել են որսագողության հետքեր, որոնք ներկայացնում ենք լուսանկարների միջոցով: Ուշադիր զննելով նկարները կտեսնեք շրջանաձև լարեր, որոնց օգնությամբ պատրաստում են թակարդներ, ուստի կենդանին տվյալ տարածքով անցնելիս արգելափակվում է և դառնում որսագողերի հերթական զոհը»:
ԳՊԼ տնօրինությունը նաև «զգուշացնում» է՝ տարածքում տեղադրված են տեսախցիկներ, և նման դեպքերի հայտնաբերման դեպքում տեսանյութերը կդառնան հրապարակային ու կներկայացվեն վարչական պատասխանատվության: Նշենք, որ պահպանվող լանդշաֆտում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակներ, որոնց որսն արգելված է ՀՀ օրենսդրությամբ: Վայոց ձորի մարզում հնարավոր որսագողության դեպքի մասին ահազանգ է ստացել նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը:
«Օրերս, պատահմամբ տեղեկացա, որ Վայոց ձոր մարզի Զեդեա գյուղում սպանվել է յոթ տարեկան բեզոարյան այծ: Բեզոարյան այծերի հիմնական բնակավայրերը Հայաստանի տարածքում համարվում է հենց Վայոց ձորը, իսկ այս շրջանը համարվում է բեզոարյան այծերի բեղնավորման ժամանակահատված: Գյուղացիների խոսքով եղել են ականատեսներ, թե ինչ մեքենայով են որսագողերը եղել (ըստ նրանց՝ սպիտակ գույնի նիվա մակնիշի մեքենա է եղել), սակայն տեղի Ոստիկանությունն ու բնապահպանները ոչ մի քայլ չեն ձեռնարկում, քանզի, ինչպես արդեն ընդունված է մեր երկրում որևէ մեծահարուստ է կանգնած դրա հետևում: Մեքենայի պետհամարանիշները ևս գյուղացիներից ոմանք տեսել են, սակայն վախի պատճառով չեն ցանկանում հրապարակել»,- ահազանգում է քաղաքացին:
Նյութի աղբյուրը` Econews.am
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը