ԱՄՆ-ը վետոյի ենթարկեց Երուսաղեմի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ը երկուշաբթի օրը վետոյի ենթարկեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձեւը, որը նպատակ ուներ մերժել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Բանաձեւի տեքստում ասված էր, որ Անվտանգության խորհուրդը ՝՝մեծ ափսոսանք՛՛ է հայտնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթաց սկսելու Թրամփի հայտարարության կապակցությամբ։ Բանաձեւի նախագծում ասված էր, որ ՝՝Սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթը, կարգավիճակը կամ ժողովրդագրական բաղադրությունը փոփոխության ենթարկելու որեւէ որոշում կամ գործողություն չի կարող ունենալ իրավական հիմք՛՛։ Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամ պետությունները քվեարկել են Եգիպտոսի կողմից առաջարկված բանաձեւի օգտին։ Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, ՝՝Նրան, ինչին ականատես եղանք այսօր, վիրավորանք է ու չի մոռացվելու։ Սա եւս մեկ օրինակ է այն բանի, որ ՄԱԿ-ն իսրայելապաղեստինյան հակամարտությունը հարթելու գործընթացին ավելի շատ վնաս է հասցնում, քան օգնում կարգավորել այն՛՛։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Երուսաղեմի մասին արտասանած իր ելույթում, Թրամփն ասել էր, թե ինքը պարզապես ՝՝ճանաչում է իրականությունը՛՛, որ Երուսաղեմը ոչ միայն հրեա ժողովրդի պատմական մայրաքաղաքն է, այլ նաեւ՝ ՝՝մեր օրերի Իսրայելի մայրաքաղաքը՛՛։ Եվրոպական միությունն ավելի վաղ կրկնել էր իր այն դիրքորոշումը, որ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ հակասությունները լուծելու իրատեսական լուծումը երկու պետություն սկզբունքով խնդրի լուծումն է, երբ Երուսաղեմը հայտարարվում է որպես երկու կողմերի մայրաքաղաք։ Որպես բողոք ընդդեմ ԱՄՆ-ի դիրքորոշման, պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասն ասել է, թե խաղաղության գործընթացում պաղեստինյան կողմն այլեւս չի ընդունի ԱՄՆ-ի մասնակցությունը։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am