«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « ՏԻՄ ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը՝ «բնակչության փողերը տուն տանելու» եւ ներվելու մասին, շարունակում է մնալ քննարկումների հիմնական թեման: Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանից փորձեց պարզել, թե ինչպես է պատահել, որ չարաշահում թույլ տված համայնքապետերին իրենց արարքը ներվել է: «Իմ պաշտոնավարման ժամանակ չի եղել մի դեպք, երբ մենք հիմքեր ունեցել ենք քրեական պատասխանատվության ենթարկելու, բայց չենք ենթարկել: Իսկ այսուհետեւ-ի հետ կապված` նախագահը, ըստ էության, խոսեց քաղաքական պատասխանատվության մասին»,- պնդել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ հստակ մատնանշվել են խախտում կատարողները, սակայն նրանք չեն պատժվել, Կոստանյանն արձագանքեց. «ՀՅԴ խմբակցության ղեկավարից խնդրում եմ` ճշտեք՝ որ դեպքն է: Եթե որեւէ կուսակցություն կամ անհատ գտնում է, որ այստեղ կոնկրետ դեպքում տեղի է ունեցել չարաշահում, չի նշանակում, որ անպայմանորեն դա հանցագործություն է»»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը