Փոփոխություններ դատական համակարգում. այն ինչպիսի հետևանքների կհանգեցնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ դատական նոր օրենսգրքի նախագիծը: Սա, ի դեպ, սահմանադրական օրենք է, եւ խորհրդարանն այն պետք է ընդունի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորի կողմ քվեարկելով: Իսկ ընդունվելուց հետո Երեւանի վարչական շրջաններում այսօր գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, որն իր կազմում կունենա 66 դատավոր. մեկ դատարանի նախագահ եւ 65 դատավոր: Այսպիսով Հայաստանի դատական համակարգում կձեւավորվի մի մարմին, որն իր ազդեցությամբ գրեթե հավասարազոր կլինի ՀՀ վարչական դատարաններին: Այս փոփոխության հետ կապված ամենաուշագրավն այն է, թե նախագծի հեղինակները ինչպես են հիմնավորել Երեւանում մեկ ընդհանուր դատարան ձեւավորելու անհրաժեշտությունը: Ըստ հեղինակների` այսպես հնարավոր կլինի մայրաքաղաքի դատարաններում գործերի քննության ծանրաբեռնվածությունը հավասար բաշխել: Իսկ թե փոփոխությունն ինչպես կազդի դատարանների անկախության, արդարադատության որակի վրա, այս մասին ոչ մի խոսք: Այսինքն` մարդիկ պատրաստվում են ամբողջությամբ փոխել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանների կառուցվածքը, բայց չեն էլ բարեհաճել պարզաբանել, թե իրենց քայլն ինչպիսի հետեւանքներ է ունենալու՝ բացի այսրոպեական պահանջների բավարարումից: Արդարադատությունն իրենց համար սոսկ վիճակագրություն է, թվեր եւ ուրիշ ոչինչ: Ու եթե պարզվի, որ այս օրենքը կենսունակ չէ, ապագայում, մեղմ ասած, դժվար կլինի փոփոխության ենթարկելը: Հ. Գ. ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն էլ էր ինչ-որ վիճակագրության հղում անելով` ասում, թե աղջիկների 25 տոկոսը մինչեւ 15 տարեկան սեռական կյանքով է ապրում, դրա համար անհրաժեշտ է գարդասիլ ներարկել նրանց: Հետո ասեց, թե տղաներին էր վերաբերում այդ վիճակագրությունը: Բայց միեւնույն է՝ ներկայացված ցուցանիշներին հանրության լայն շերտերը չհավատացին»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am