10 միլիոն 666.000 դրամ՝ «Կարեն-Սևակ» բենդի 1.5 ժամանոց ելույթի համար. քաղաքապետարանի տոնական գնումները. շարունակելի

10 մլն 666.000 դրամ, կամ՝ շուրջ 28.000 դոլար. ահա այսքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի՝ մեկ անձից գնումը «Կարեն Սևակ Պրոդաքշն» ՍՊԸ-ից:

Էլեկտրոնային գնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 14-ին. ըստ պայմանագրի՝ այս գումարի շրջանակում ՍՊԸ-ին պատվիրակվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակի գալա-համերգի ժամանակ «Կարեն-Սևակ» բենդի ելույթի ապահովումը: Պայմանագրի տեխնիկական բնութագրում ելույթի տևողություն է նշվել 1 ժամ 30 րոպեն:

168.am-ն այլ հրապարակումներով դեռ կանդրադառնա տոնական միջոցառման մյուս մանրամասներին, տարբեր արտիստների հետ կնքված պայմանագրերին, որպեսզի պատկերացում կազմի, թե ինչքա՞ն է քաղաքացիների գրպանին արժենում տոնը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքապետարանը հրապարակել էր տոնական ժամանակացույցը՝ մասնավորապես հայտնելով, որ տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում, հոկտեմբերի 12-ի կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա օրվա միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի շքեղ հրավառությամբ։

Ի դեպ, այս ամենը՝ Նուբարաշենի ծխացող աղբավայրի ֆոնին և քաղաքացիների օբյեկտիվ հարցադրումների ներքո՝ չէ՞ր կարելի գումարը տնտեսել քաղաքի խնդիրների համար, ծխացող աղբավայրի հարցը լուծելու համար:

Հիշեցնենք նաև` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10-ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

168.am

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Աշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ «Լեռնավանում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով». Դանիել Իոաննիսյան «ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը․ Արմեն Հովասափյան Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար Ուժեղ քամու հետևանքով ծառեր ու տանիքներ են վնասվել Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք» Տուժողի տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար Որևէ կողմ պաշտոնապես չի չեղարկել այդ հայտարարությունը Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Մարդը պիտի սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ․ Կարապետյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Երևանում բախվել են Zeekr-ը, Mercedes-ը և Volkswagen-ը. կան վիրավորներ Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը Ֆրանսիայում 144 մարդ է ձերբակալվել «Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան Քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ Այս նոր իրականության գինը չափվում է հարյուր հազարավոր մարդկային կյանքերով․ Լևոն Ազիզյան «Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան Նոյեմբերի 23-ին լույս չի լինի․ հասցեներ «Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am