Փաշինյանի վրա պիտի էլ ավելի ճնշել՝ էլ ավելի շատ զիջումներ ստանալու համար

Թվում էր, թե օգոստոսի 8-ին կնքված փասթաթուղթը այն երազանքն էր, որ ունեին Բաքուն և Անկարան: Սակայն պարզվում է, որ Թուրքիային դա էլ բավարար չէ: Այստեղ կարծում են, որ Փաշինյանի վրա էլ ավելի պիտի ճնշել՝ էլ ավելի մեծ զիջումներ ստանալու համար:

Իհարկե, Թրամփի ծրագիրը մեծ ոգևորություն էր արաջացրել Թուրքիայում: Սակայն այստեղ առաջ է եկել մեկ այլ կարծիք, եթե Փաշինյանը գնացել է նման զիջումների, նշանակում է՝ նա ամեն գնով փորձում է ազատվել Մոսկվայի ազդեցությունից, վախենալով, որ վերջինս նրան կզրկի իշխանությունից գալիք խորհրդարանական ընտրություններում՝ աջակցելով իր ոչ իշխանական ուժերին:

Ըստ այդ շրջանակների, Փաշինյանն այսօր, գրեթե 100 տոկոսով, գտնվում է Էրդողանի գրպանում և պիտի ամեն ինչ անել, որպեսզի գրպանում գտնվող այդ անձից մինչև ընտրությունները ստանան հնարավորինս մեծ զիջումներ:

Մասնավորապես, կան շրջանակներ, ովքեր կարծում են, որ Թրամփի ծրագրից ավելի շատ կօգտվի ոչ թե Թուրքիան, այլ՝ Իսրայելը:

Օրինակ, Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովակալ Ջեմ Գյուրդենիզը քննադատել է լայնորեն հրապարակված Թրամփի այս նախաձեռնությունը:

Նրա կասկածամտությունը նախագծի նկատմամբ առավել կարևոր է, քանի որ Գյուրդենիզը համարվում է «Կապույտ հայրենիք» հայեցակարգի հիմնադիրը և դրա հետ մեկտեղ՝ նախագահ Էրդողանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության ռազմավարության ոգեշնչման աղբյուրը։

Ի տարբերություն Զանգեզուրի ճանապարհի՝ որպես «թուրքական աշխարհի» ամրապնդման համար նախատեսված «Թուրանական միջանցքի» Թուրքիայում տարածված մեկնաբանության, Գյուրդենիզը, ընդհակառակը, այն դիտարկում է որպես ամերիկա-իսրայելական աշխարհաքաղաքականության գործիք Անդրկովկասում։

Թուրք ծովակալի կարծիքով, օգտագործելով Փաշինյանի վախերը Պուտինից և նրա կախվածության աստիճանից Էրդողանից, Վաշինգտոնին հաջողվել է Փաշինյանի վախերը կապիտալիզացնել ի օգուտ, ոչ թե Թուրքիայի, այլ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի:

Գյուրդենիզի խոսքով՝ Վաշինգտոնի համար սա հնարավորություն է հենարան ձեռք բերելու այն տարածքում, որը Ռուսաստանը ավանդաբար համարել է իր «բուֆերային տարածքը» և Իրանի վրա ազդելու միջոց: Իսրայելի համար դա լրացուցիչ էներգետիկ և ռազմական լծակներ ձեռք բերելու միջոց է՝ Ադրբեջանի հետ շփումների միջոցով:

Բաքուն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների մինչև 60%-ը և մասնակցում է նրա ծովային հարթակների ֆինանսավորմանը: Այս սցենարի համաձայն՝ Զանգեզուրը դառնում է տրանսպորտային և էներգետիկ միջանցք, որը ինտեգրված է հիմնականում ամերիկա-իսրայելական, այլ ոչ թե թուրքական շահերի համակարգի մեջ:

Այս ամենի արդյունքում, նշում է թուրք ծովակալը, Անկարան հայտնվում է երկիմաստ իրավիճակում։ Մի կողմից՝ թուրք ռազմավարագետները պատմականորեն Զանգեզուրը համարել են Կասպից ծով և դրանից այն կողմ՝ թյուրքական աշխարհ տանող ճանապարհ։ Մյուս կողմից, միջանցքի փաստացի վերահսկողությունը, որը հանձնվել է Միացյալ Նահանգներին, նշանակում է, որ Թուրքիան ներքաշվում է մի ճարտարապետության մեջ, որի հիմնական շահառուները ԱՄՆ-ն և Իսրայելն են։

Այսպիսով, «Թուրանական միջանցքի» գաղափարը իրականացնելու փոխարեն, նշում է ծովակալը, Թուրքիան ռիսկի է դիմում դառնալու պարզապես արտաքին սցենարի և կամքի կատարող՝ հետապնդելով Ռուսաստանին և Իրանին թուլացնելու և նրանց Հարավային Կովկասից դուրս մղելու վերջնական նպատակը։

Հասկանալի է, որ թուրք գեներալին քիչ են հետաքրքրում Ռուսաստանի և Իրանի շահերը:

Պարզապես նա չի հասկանում, թե ինչու Էրդողանը չի պահանջում Փաշինյանից, որ վերջինս Զանգեզուրի միջանցքը տրամադրի, ոչ թե ԱՄՆ-ին, այլ հենց Թուրքիային:

Չէ որ Փաշինյանն ուղիղ կախված է հենց Էրդողանից, այլ ոչ թե Թրամփից, կամ Իսրայելից:

Էրդողանի կողմնակիցներն, ովքեր վիճում են ծովակալի հետ, նշում են, որ միևնույն է, այս միջանցքով ԱՄՆ-ն ու Իսրայելը ուղիղ կախվածության մեջ են հայտնվելու Թուրքիայից, քանի որ այդ միջանցքը ուղիղ սահման չի ունենալու, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ:

Ավելին, նշում են գեներալի հակադիր տեսակետ ունեցողները, այս ծրագրով Էրդողանը վերջնարդյունքում և՛ ԱՄՆ-ին, և՛ Իսրայելին իրենից կախվածության մեջ է գցում, ինչպես, որ նա իրականացրեց Սիրիայում:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Իրանի դժգոհություններին, ապա նրանք վերջնարդյունքում իրենց սլաքները կուղղեն դեպի ԱՄՆ, Իսրայել և Հայաստան:

Իսկ այդ բախումից Թուրքիան, վեր կանգնելով այդ բախումից, միայն կարող է օգտվել, եզրակացնում են Էրդողանի կողմնակիցները:

Այս դիսկուրսը ցույց է տալիս, թե ինչ արկածախնդրության մեջ է ներքաշում Փաշինյանը Հայաստանը, և պարզ է դառնում, թե ինչ գին ունի Հայաստանի անվտանգության համար Փաշինյանից ազատվելը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

 

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am