Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չի ունենա Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ ուժային գործողություններին, դրանով կզբաղվեն տարածաշրջանային դերակատարները: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
«Մենք կպարզենք՝ արդյոք նրանք (ՀԱՄԱՍ-ը) իրենց լավ են պահում…. Եթե նրանք իրենց լավ չպահեն, մենք դրանով կզբաղվենք», – ասել է ԱՄՆ ղեկավարը։ Նրան խնդրել են մեկնաբանել իր հայտարարությունն այն մասին, որ եթե Գազայում սպանությունները շարունակվեն, ապա «մենք ստիպված կլինենք մտնել» այնտեղ։
«Ես չեմ ասել՝ ով կմտնի (խմբ.՝ պաղեստինյան անկլավ)։ Ինչ-որ մեկը կմտնի, բայց դա մենք չենք լինի։ Կան մարդիկ, որոնք գտնվում են այնտեղ, շատ մոտ, և նրանք շատ հեշտ կկատարեն դա», – ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նման քայլերը կիրականացվեն Միացյալ Նահանգների «հովանու ներքո»:
Ավելի վաղ Թրամփը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր Գազայում մարդկանց սպանելու համար և սպառնացել նոր ուժային միջոցներ ձեռնարկել արմատական շարժման դեմ:
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ ամերիկյան ծրագրի շուրջ։ Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է բոլոր ողջ մնացած 20 պատանդներին, ինչի դիմաց Իսրայելն ազատ է արձակել գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի։ Կողմերի միջև զոհվածների մարմինների փոխանակումը դեռ շարունակվում է։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը