Այդ համեմատությունը ծիծաղելի է: Արդյոք Անգելա Մերկելի եղբայրը փայատե՞ր է «Մերսեդես» ընկերությունում

Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդական Մկրտիչ Մինասյանը խոսելիս, նախ նշեց, որ հարցազրույցում մեր ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերին ընդհանրական գնահատական, պատասխան տրվեց: Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ դա շարունակական լինի, և յուրաքանչյուր տարի նախագահը հանդես գա ամփոփիչ ասուլիսով: «Ես շահարկողներից մեկն եմ, ու, եթե այդ շահարկումը չլիներ, ինչո՞ւ պետք է հավաքվեինք քննարկելու: Մի կողմից՝ դա շատ դրական է: ՀՀ նախագահը պետք է հաշվետվություն տար, տարին ամփոփեր Հանրային հեռուստատեսության եթերով, իսկ սա պաշտոնական չէր:Սերժ Սարգսյանն ասաց, որ սով, հերթեր չեն լինի, թանկ կլինեն մեր ապրանքները,  բայց հսկողության տակ կլինի գնաճը: Գլխավոր հարցերի մասին չխոսեց Սերժ Սարգսյանը: Մեր ոխերիմ հարեւանը՝ Թուրքիան, Լոզանի կոնֆերանսի  արդյունքները վերանայելու առաջարկ է անում,  մենք ինչո՞վ ենք դրան պատասխանում: Կամ` ինգուշները  Ռուսաստանում սպառնացին հայերին, քանի որ հայերը  լավ են զգում Ռուսաստանում: Ինգուշներն ասել են՝ կպատժեն հայերին:  Եթե  պատժեն հայերին, երկու միլիոն մարդ Ռուսաստանից  հետ կգա Հայաստան, մենք պատրա՞ստ ենք դրան: Այս հարցերի մասին պիտի խոսվեր»,- նշեց ասուլիսին ներկա՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ որևէ նոր, ուշագրավ բան չի ասել Սերժ Սարգսյանը:  «Այդ հարցազրույցը կարող էր չլինել: Եթե նույն  բովանդակությամբ խոսեր  այլ պատգամավոր, գուցե չլուսաբանվեր այդ հարցազրույցը: Լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի նման գոնե  երեք-չորս ժամ պատասխաներ հանրության հարցերին»: Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով Սերժ Սարգսյանի երրորդ անգամ հավանական պաշտոնավարման մասին, մատնացույց էր արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը երկար տարիներ ղեկավարում է Գերմանիան, արդյոք ընդունելի՞ է նրա համար  այս համեմատությունը, ասաց. «Այդ համեմատությունը ծիծաղելի է: Արդյոք Անգելա Մերկելի եղբայրը փայատե՞ր է «Մերսեդես» ընկերությունում: Կամ` ԴԱՀԿ-ի պե՞տն է միայն Գերմանիայում ներկրում նրբերշիկներ»:  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am