Զովաշենում սպանված ամուսինները ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդի ժամանակ․ մանրամասներ

Կոտայքի մարզի Արամուսում և Զովաշենում համայնքներում օրերս սպանված 4 անձանցից (2 ամուսնական զույգ) մեկը Ռոստովում ապրող հայտնի էնդոկրինոլոգ Մարինե Հայրապետյանն էր։

Հոկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։ Հոկտեմբերի 14-ին էլ հայտնի էր դարձել, որ այդ նույն տղամարդը Զովաշենում էլ ևս 2 անձի է սպանել։ Նույն օրը քննչական կոմիտեն հայտնել էր, որ ամուսիններին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

SHOT տելեգրամ ալիքը հայտնում է, որ Զովաշենում սպանված ամուսիններ 44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը՝ Վահե Մարտիրոսյանը, ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդի ժամանակ։

Ամուսիններն իրենց «Audi» մակնիշի մեքենայով ճանապարհին կանգնել են հանգստանալու Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի մոտակայքում գտնվող տաղավարում։ Այդ պահին արդեն մեկ ամուսնական զույգին սպանած տղամարդը մոտեցել է զույգին ու պահանջել իրենց մեքենայի բանալիները։ Ստանալով մերժում` կրակել է նրանց վրա։ Սպանվածների դիերը թողել է տաղավարում ու այդ մեքենայով հեռացել։
Հայրապետյանի և նրա ամուսնու անհետանալու մասին տեղեկացել են մեկ օր անց ու դիմել են տեղի ոստիկանություն։ 61-ամյա հանցագործին՝ Թ․Խ․-ին, ավելի ուշ ձերբակալել են։ Նա մինչ այդ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ սպանել էր Արամուս գյուղի իր հարևաններին։
Հայրապետյանի և Մարտիրոսյանի դիերը տեղափոխվել են Դոնի Ռոստով։

Մարինա Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է, նա էնդոկրինոլոգ էր և Դոնի Ռոստովի «Դավինչի» կլինիկայում նաև սոնոգրաֆիա էր իրականացնում, ուներ 21 տարվա փորձ։ Դաժանաբար սպանված ամուսինները 15-ամյա դուստր ունեն։

դիտվել է 541 անգամ
Լրահոս
Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am