Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան»-ի պահանջը

ՀՀ Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը` Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ` պայմանավորված ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած վճռով։ Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որտեղ կցված է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի պաշտոնական պատասխանը։ Հաղորդագրությունում ասվում է. «2017 թվականի մարտից սկսած Վանաձորում հրավիրվել եւ անցկացվել են ավագանու նիստեր։ Կառավարության պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. « Հարգելի պարոն Մարուքյան, ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Առաջնորդվելով օրենքի վերոհիշյալ դրույթով, 2017-ի մարտ ամսվանից սկսած հրավիրվել եւ անցկացվել են ավագանու նիստեր: Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ կերպով սահմանվում են այն բոլոր դեպքերը, երբ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները: Դրանք են. 1) Հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավել չեն գումարվում. 2) Հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որոշում չի կայացնում. 3) Ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում համայնքի ղեկավարի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում: Ըստ էության, այդ բոլոր դեպքերը կիրառելի են ավագանում կողմից անգործություն դրսեւորելու փաստով: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 10.11.2017 ՍԴՈ-1384 որոշմամբ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 1–ին, 6–րդ, 9–րդ եւ 179–րդ հոդվածների պահանջներին հակասող, այնուամենայնիվ գտնում ենք, որ Վանաձոր համայնքի ավագանին հրավիրել է նիստեր եւ ընդունել որոշումներ` տվյալ պահին գործող Օրենքի կարգավորումների համաձայն, եւ այդ գործողություններն, ըստ էության, հնարավոր չէ որակել որպես ավագանում անգործության դրսեւորում։ Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր` Օրենքի 69-րդ հոդվածի 1–ին մասով իրեն վերապահված լիազորության, այն է` Վանաձորի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրականացման համար»։ Հիշեցնենք, որ ՍԴ-ում «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավորներ վիճարկել էին «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին 1 տարի շարունակ նիստեր էր անցկացնել՝ ավագանու անդամների կեսից քիչի ներկայությամբ: ՍԴ-ն բավարարել էր հայցը եւ հիշյալ դրույթները հակասահմանադրական ճանաչել: Դրա հիման վրա «Լուսավոր հայաստանը» դիմել էր կառավարությանը, որպեսզի լուծարվի Վանաձորի ավագանին, որը փաստորեն 1 մատրի անգործության է մատնվել:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am