Շարունակվում են Բագրատ սրբազանի և մյուս քաղբանտարկյալների գործով նիստերը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով հերթական դատական նիստը։
Նշենք, որ մասնակիցներից մի քանիսի կալանքի ժամկետները նախ երկարաձգվել էին 2 ամսով, ապա որոշների դեպքում փոխարինվել գրավ-տնային կալանքով։
Պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով։
