Այս տարվա օգոստոսին Գյումրու բնակչուհիներից մեկը ՀՀ ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել, որ հոր գերեզմանի վրա նոր գերեզման է կառուցված: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործով ձերբակալվել էր «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրենը: Ապա ազատ էր արձակվել, ինչից հետո կալանավորվել էր Մկրտիչ Մելքոնյանը: «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Մկրտիչ Մելքոնյանի որդին` Սեդրակ Մելքոնյանը նշում է, որ հայրն անհիմն է կալանավորվել, կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ հայրն անմեղ է: Ինչպես Ս.Մելքոնյանը, այնպել էլ Մ.Մելքոնյանի շահերի պաշտպան Հայկ Հարությունյանը նշում են, որ մտավախություն ունեն, որ Շիրակի մարզում քննչական մարմինը եւ դատախազությունը գործը միակողմանի են քննում: Ս.Մելքոնյանի պատմելով`մորական տատի ու պապի գերեզմանները գտնվում են այդ գերեզմանի կողքին: Նրա խոսքով` տատի եւ պապի գերեզմաններին կից գերեզմանը տեւական ժամանակ շրջապատված է եղել աղբով, հայրը դիմել է գերեզմանները սպասարկող մարմիններին, որ գան, աղբը հավաքեն, մաքրեն, բայց գերեզմանի վաճառելու հետ կապված կամ ուրիշ հանգամանքների հետ որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի իր հայրը: Ներկայում Մ.Մելքոնյանը գտնվում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում, նա 68 տարեկան է, որդու խոսքով, ունի առողջական բազմաթիվ խնդիրներ, մի քանի վիրահատություն է տարել: Ս.Մելքոնյանը նշում է նաեւ, որ հայրը հիվանդ է, սակայն Արթիկի քրեակատարողական հիմնարկում իրենցից չեն վերցնում անհրաժեշտ դեղորայքը:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը