Դեկտեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեկոյան Երևան քաղաքի Քանաքեռ 14-րդ փողոցի բնակիչ, 53-ամյա Արմեն Վարդանյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին կից Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում գտնվող ավտոլվացման կետում իր բաճկոնի գրպանից գողացել են դրամապանակը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ա. Վարդանյանը, որը Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետն է, ոստիկաններին հայտնել է, որ դրամապանակում եղել է մոտ 2 մլն դրամ գումար:
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը