Փառանձեմ Մեյթիխանյան. Ինձ համար այդ կնոջ առողջությունն ավելի թանկ է

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով այսօր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը բժշկական փաստաթղթեր դատարան ներկայացրեց, որոնք վկայում էին, որ տուժող Էմմա Աբրահամյանը՝ սպանվածի մայրը, չի կարող դատական նիստերին մասնակցել, որովհետեւ նրա առողջական վիճակին սթրեսային վիճակները հակացուցված են: Դատարանը որոշեց հարգելի համարել տուժող Էմմա Աբրահամյանի բացակայությունը՝ անհիմն համարելով պաշտպանական կողմի միջնորդությունը Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը չիրականացված համարելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ չորս նիստերի ընթացքում Էմմա Աբրահամյանը ցուցմունք է տվել, պաշտպանության կողմը սպառել է հարցեր տալու իր հնարավորությունը: Սակայն պաշտպանական կողմը հնչեցրեց հարց, որ տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը դատարանում ավարտված չէ, իրենք ու իրենց պաշտպանյալները՝ ամբաստանյալները, դեռ հարցեր ունեն տիկին Էմմային: Ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին տուժողի հարցաքննությունը համարել չիրականացված, սահմանել ապացույցների հետազոտման այլ կարգ, փորձեն դատական նիստերով առաջ գնալ, դրանից հետո կանդրադառնան տուժողի հարցաքննությանը: Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ իրենց պետք է ժամանակ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Ինչպես նաև տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների էական հակասություններ կան, որոնք ինքն ուզում է վերհանել, որից հետո կմիջնորդի հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը: Փաստաբանը խնդրեց մեկ շաբաթ ժամանակ իր միջնորդությունները ներկայացնելու, իսկ մինչ այդ՝ տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների հակասությունները վերհանելու համար: Առարկեց նաեւ տուժողի ներկայացուցիչ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը. «Էմմա Աբրահամյանը թոշակառու է ու միայնակ, որովհետեւ որդուն են սպանել, նրա առողջական վիճակի պատասխանատվությունն իմ ուսերին է դրված, Աբրահամյանի ապրած յուրաքանչյուր օր ավելի կարեւոր է ինձ համար, քան պաշտպանական կողմի միջնորդությունը: Նա անցել է մարզային բժիշկների աշխատասենյակներով, խստիվ արգելվում է նրա ներկայությունը նիստերին, որոնք նրան սթրեսային վիճակում են գցում, ինձ համար այդ կնոջ առողջությունն ավելի թանկ է»:

դիտվել է 2266 անգամ
Լրահոս
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am