Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման են ենթարկվում ՀԱԵ հոգևորականներ` իրավունքների կոպիտ խախտումներով, փակվում են եկեղեցիներ` քննչական գործողությունների պատրվակով 2. ապօրինաբար երկարացնում են քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի կալանքը 3. Խոշտանգվում է անհետ կորածի ազգական, կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող Արսեն Ղուկասյանը 4. պատանդառված է խղճի բանտարկյալ Միքայել Սրբազանը 5. պատանդառված են 18 արդարների գործով Բագրատ Սրբազանը, Լիդիա Մանթաշյանը, Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Տիգրան Գալստյանը, Տիգրան Թոփալյանը, Արման Իսրայելյանը, Արմեն Ալեքսանյանը, Արսեն Ղազարյանը, Կարո Օկումաշյանը, Հայկ Շահնազարյանը, Մովսես Շարբաթյանը, Վահագն Չախալյանը, զրկանքներ են կրում Աղվան Արշակյանը, Արա Ռոստոմյանը, Դավիթ Գալստյանը, Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը: 6. Ապօրինի ազատազրկված է զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը, սահմանափակված են զոհվածների հարազատների դատավարական իրավունքները: 7. Վենետիկի հանձնաժողովը երկու օր առաջ վերահաստատել է, որ վերջին տարիներին ընդդիմադիրների դեմ ապօրինի հետապնդումներ են իրականացվել հավաքներին մարդկանց մասնակցության ծախսերը հոգալու համար: 8. …. ցանկը սպառիչ չէ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը