Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր պայքարը եկեղեցու դեմ՝ Էրդողանի և Ալիևի պատվերով:

Տվյալ դեպքում, Ադրբեջանի կողմից, որպես գլխավոր պատվիրատուների (Էրդողանի և Ալիևի) գլխավորև խորհրդական հանդես է գալիս Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն:

Հայաստանի մասով, եկեղեցու և նրա պաշտպանների դեմ գործեր սարքելու գծով Փաշինյանի գլխավոր պատվիրատուի դերում է հայտնվել տխրահռչակ ԻՔՄ-ի ղեկավար՝ Դանիել Իոաննիսյանը:

Սակայն վերջերս նրան է միացել նաև իշխանության մեկ այլ «վեցնոց»՝ ոմն Տեր Արամ քահանա:

Փաշինյանին այս կոմբինացիան անհրաժեշտ էր, որպեսզի եկեղեցու դեմ խոսեր հենց եկեղեցականը, իսկ արդեն նրան հղում անելով, հանդես գար Իոաննիսյանը:

Սա անհրաժեշտ էր Փաշինյանին, որ նա ներկայացներ, թե իբր ինքը չի խառնվում եկեղեցու գործերի մեջ, այլ ընթանում է ներեկեղեցական կոնֆլիկտ:

Իսկ Դանիել Իոաննիսյանի ֆունկցիան այն է, որ պիտի ընդդիմադիր գործիչների դեմ հայցեր ներկայանցնի ՀՔԾ-ին:

Վերջին ռեպրեսիվ գործողությունները եկեղոցու դեմ, հենց այդ սխեմայով են եղել: Ընդ որում, դա չեն էլ թաքցնում ո՛չ Իոաննիսյանը, ո՛չ էլ՝ Տեր Արամը:

Իոաննիսյանը նույնիսկ իր կառույցի միջոցով հետյալ հարդագրությամբ հանդես եկավ.

«ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները:
Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է (թերևս այնքան են շտապել «գործ սարքելուե հարցում, որ բացարձակ անհեթեթություն են գրել հաղորդագրության մեջ, նշելով, որ փաստորեն ու առհասարակ, հանրահավաքի մասնակցելը... քրեորեն հետապնդելի արարք է-խմբ.), «Իրազեկ քաղաքացիների միավորումըե սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:
Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք:
Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»:

Հենց այս հայտարարության հիման վրա, քննչական մարմինները սկսել են իրենց վերջին ռեպրեսիաները արդեն եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ՝ ՏերՄկրտիչեպիսկոպոսՊռոշյանիևնույնթեմիհոգևորհովիվներՏերՓառենի, ՏերՄանուկի, ՏերՀայկի, տերՄկրտչիևՏերՂևոնդի դեմ, ձերբակալել են նրանց։

Այսինքն, երկու օր առաջ հնչում է Փաշազադեի հրահանգը և այն իրականացվում է Փաշինյանի կողմից, Տեր Արամի և Դանիել Իոննիսյանի ձեռքերով:

Սա Հայաստանի համար ամենամեծ խայտառակությունն է, երբ երկրի ղեկավարը բացեիբաց կատարում է դրսի հրահանգները:

Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ դրանից հետո մեզ, որպես երկիր, այլևս չեն հարգում:

Լուկաշենկոն ԱՊՀ տարածքում է ծաղրում Փաշինյանին, իսկ արևմտյան հարթակներում Թրամփն է մոռանում մեկ Հայաստանի, մեկ էլ Փաշինյանի անունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 619 անգամ
Լրահոս
Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am