3-րդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են փորձարկում անել. Զոհրաբյանը՝ Ալթունյանին

ԱԺ-ում ընթացող «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առողջապահության նախարարության ներկայացուցիչներին հարցրե՞ց, թե ո՛րն է «Գարդասիլ» պատվաստանյութը ներարկելու հրատապությունը: «Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ մի, կներեք, երրորդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են փորձարկման հերթական փուլն ավարտեն, հետո հասկանան արդյունքները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն առաջարկեց 1-2 տարի էլ սպասել, քանի որ  կան երկրներ, որտեղ հրաժարվել են  «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումից: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատասխանեց, որ հրատապությունը պայմանավորված է այլ գործոններով: «Միանշանակ ապացուցված է, որ ո՛չ սնունդը, ո՛չ մեքենաների արտանետումները մեղավոր չեն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման համար: Հարուցիչը պապիլոմա վիրուսն է»,- ասաց Լեւոն Ալթունյանը: Նախարարի խոսքով՝ «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստման համար հիմք է հանդիսացել առողջապահական համաշխարհային կազմակերպության զեկույցը, որտեղ կազմակերպությունը փոխել է իր դիրքորոշումը՝ խորհրդատվականից անցել է միանշանակ, իմպերատիվ խորհրդի: Կազմակերպությունը հայտարարել է նաեւ, որ պատվաստանյութը 100 տոկոսով անվտանգ է: Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց. «Քիչ չե՞ն դեպքերը, երբ ԱՀԿ-ն փոխում է իր կարծիքը դեղերի մասին: Հիմա ո՞րն է երաշխիքը, որ նույն բանը չի լինի: Դուք տալի՞ս եք այդ երաշխիքը»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը: Առողջապահության նախարարն ասաց, որ չկան դեպքեր, երբ ԱՀԿ-ն  180 տոկոսով փոխել է իր դիրքորոշումը պատվաստանյութերի մասին:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am