Հացադուլ հայտարարած նախկին ուսանողը պատասխանում է ԵՊՀ ռեկտորին

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամները, որոնք այսօր վերսկսել են հացադուլը, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեցին իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին ու քննադատություններին: Յուրի Ավագյանն անդրադարձավ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությանը, թե ինքը ԵՊՀ ուսանող չէ, եւ հեռացվել է անբավարար առաջադիմության պատճառով: «Անբավարար առաջադիմությամբ հեռացված ուսանողը հիմա որոշել է գիտության համար պայքարել, ծիծաղելի չէ՞ դա: Նա ընդհանրապես կապ չունի ԵՊՀ-ի հետ: Հիմա, որ գնացել մտել են լսարան, ի՞նչ անեմ: Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ավանտյուրա են անում, հիմա ես ի՞նչ անեմ: Կզզվեն իրենց արածից, կթողեն կգնան»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ խոսելով Մայր բուհում հացադուլ անող երիտասարդների մասին: Ռեկտորին ի պատասխան՝ Յուրի Ավագյանը եթերում պատմեց, որ ստիպված է եղել ընդհատել ուսումը: Չնայած դրան՝ իրեն համարում է ԵՊՀ ուսանող եւ շարժմանն էլ որպես պետհամալսարանի ուսանող է միացել:  Գրում է armtimes.com-ը: «Ես ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան՝ 2013 թվականին, այնուհետեւ զորակոչվել եմ բանակ՝ չստանալով տարկետում: Վերադարձել եմ եւ ուսումս շարունակել առաջին կուրսից: Սովորել եմ երկու կուրս: Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում առհասարակ չեմ մասնակցել ոչ մի քննության: Ինչի՞ համար, հարց է  առաջանում: Ես ստիպված եմ եղել աշխատել՝ իմ գոյությունը պահպանելու համար, ոնց որ շատ ու շատ ուսանողներ: Մարդիկ կան, որոնք փոխում են հեռակա, մարդիկ կան, որոնք առհասարակ չեն շարունակում ուսումը: Իմ կյանքում այնպիսի իրավիճակ է եղել, որ ես այդ ժամանակ ուղղակի ֆիզիկապես չէի կարող մասնակցել քննություններին, որովհետեւ երկուսից-երեք տեղ էի աշխատում»,- ասաց Յուրի Ավագյանը: Շարունակելով՝ նա նշեց. «Չներկայանալու պատճառով ինձ զանգահարել են, տեղեկացրել են, որ պետք է հեռացնեն: Ես ասել եմ՝ լավ, թող հեռացումը լինի, ես թեկուզ մի տարի հետ կընկնեմ, կգամ իմ ուսումը կշարունակեմ: Ես հիմա ինչ-որ ասում եմ, օրինական գործընթաց է, ցանկացած ուսանող կարող է մի տարով հետ ընկնել տարբեր պատճառներով: Եթե սա (ռեկտորի հայտարարությունը-խմբ.) ինչ-որ մեսիջ էր, որ այլեւս ուսումս չեմ կարող շարունակել կամ ինչ-որ բան, չգիտեմ: Համենայնդեպս, ես փորձելու եմ շարունակել՝ անկախ ռեկտորի արած հայտարարությունից»: Յուրի Ավագյանը եղել է սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի ուսանող: Նա եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հացադուլ են հայտարարել՝ պահանջելով պահպանել ուսանողներին տրամադրվող ակադեմիական տարկետման իրավունքը: «Զինապարտության մասին» նոր օրենքով դա էապես սահմանափակվում է: Ուսնողներն այդ օրենքի դեմ պայքարի շրջանակներում սկզբում դասադուլ հայտարարեցին, հետո հացադուլ, բայց որոշ ժամանակ անց հրաժարվեցին այդ ծարհահեղ քայլից եւ գնացին իշխանությունների հետ բանակցելու ճանապարհով: Քննարկումներն անարդյունավետ համարելով՝ ուսանողները նորից հացադուլ են սկսել:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am