Երիտասարդներ խումբը փորձում է շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության այն հայտարարությանը, թե իրենց բանակցություններն իշխանության հետ ավարտված են, և իրենք սկսում են հացադուլ:
«Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, այն կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է «Պատիվ ունեմ» ծրագրով: Անկախ նրանից երիտասարդները դասադուլ են անում, թե բողոքում են, մենք ամեն ինչ անելու ենք, որ գիտության մեջ աչքի ընկած երիտասարդները ծառայեն՝ գիտությանը մոտ լինելով: Կներեք, բայց ստացվում է, որ գործ ունենք երիտասարդների խմբի հետ, որոնք շանտաժի միջոցով ուզում են ինչ-որ բանի հասնել. դա արդար չէ, ճիշտ չէ», - նշեց նա:
Ինչպես ասաց՝ եղել է հստակ պայմանավորվածություն: Երիտասարդներին տրվել է հնարավորություն ներկայացնելու առաջարկություններ, որին մենք սպասում ենք: Տարօրինակ է, որ երիտասարդները չեն ցանկանում հետևել հնարավորությանը, ինչի համար երկար պայքարել են: «Երկու առաջարկություն է ներկայացվել նրանց կողմից, որից մեկը հնարավոր չէր ընդունել, որովհետև դա կխաթարեր բանակն ու կրթությունը, և իրենց էլ այնքան բնական ու առողջ ձևով էր բացատրվել դրա անհնարինությունը, որ նրանք էլ էին հասկացել:
Ես ինքս մի քանի օր առաջ կապվել եմ երիտասարդներից մեկի հետ ու խնդրել եմ, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկներ, որի համաձայն՝ կառավարության որոշմամբ հնարավոր կլինի հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումեր և ընդգծված կարողություններ ունեցած անձանց տարկետման կարողություններ տալը: Ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունը, որի համար ուսանողները պայքարում էին, չեն պատրաստվում օգտագործել», - նշեց նա:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը