Հրեական նենգ երկերեսանիություն` հայերի նկատմամբ

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց՝ պաշտոնական Անկարան բավական կոշտ քննադատության անցավ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Իսրայելի ուղղությամբ: Փոխադարձ մեղադրանքները նույնիսկ անցան դիվանագիտական սահմանները: Հիշեցնենք, Էրդողանը Իսրայելը «ահաբեկչական» պետություն անվանեց ու «մանկասպան»: Իսրայելի իշխանություններն էլ ի պատասխան Էրդողանին հասկացնել տվեցին, որ նա չէ, որ պետք է իրենց բարոյականություն դասեր տա: Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների միջև բարդ պահեր, իհարկե, առաջին անգամ չեն արձանագրվում: Առաջին դեպքը չէ, որ Թուրքիան ու Իսրայելը գժտվում են, ապա «բարիշում»: Բայց հետաքրքրականն այն է, որ Հայոց Ցեղասպանության թեման է այդ գժտությունների տարբեր փուլերում հայտնվում: Այն, որ պաշտոնական Անկարան իր դիրքորոշումն ունի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը՝ դա պարզ է: Այստեղ նորություն չկա: Բայց կրկնակի ստոր է Իսրայելի պահվածքը: Երբ Անկարան Իսրայելին «թթու խոսք» է ասում՝ Իսրայելից անմիջապես հնչում են Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին կոչեր: Ահա նախօրեին հերթական նման «սպառնալիքն» է հնչել Իսրայելից: Ինչպես նշում է Times of Israel-ը՝ իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ անցած տարի Անկարայի հետ կնքված հաշտությունն իրականում «դիվանագիտական սխալ» էր: Լապիդի խոսքով՝ իր կուսակցությունը ջանք կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երկրի խորհրդարանում՝ Քնեսեթում, ներկայացնելու համար: Աղբյուրը նկատում է, որ Իսրայելի կառավարությունը տարիներ շարունակ հրաժարվել է այս քայլից, որպեսզի պահպանի Թուրքիայի հետ հարաբերությունները: Պատգամավորի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ Իսրայելը պետք է աջակցի քրդերին ու անկախ քրդական պետության հիմնադրմանն ուղղված ջանքերին: Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել «թաղել» Թուրքիայի հետ գազատար խողովակաշարի կառուցման վերաբերյալ ծրագիրը: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Լապիդի հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ «Իսրայելը երեխաներ սպանող ահաբեկչական պետություն է»: «Էրդողանն արդեն չափն անցավ: Մի մարդ, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում հարյուր հազարավոր երեխաների սպանության փաստը, չի կարող քարոզ կարդալ մեր գլխին»,-ընդգծել է Լապիդը: Ահա, հրեական երկերեսանիության հերթական ապացույցը: Իսրայելը, ինչպես նաև շատ-շատ այլ երկրներ, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իրականում, այդ պատմական փաստի մասին ամեն ինչ շատ լավ գիտեն: Պարզապես երկրորդ երկրի հետ փոխհարաբերություններում Հայոց Ցեղասպանությունը դարձրել են մանրադրամ՝ սեփական հաշիվները մաքրելու համար: Սա է ցավալին, և կրկնակի ցավալի է, որ Հոլոքոստ ապրած ժողովրդի կողմից է ցուցաբերվում այդ երկերեսանիությունը: Դեռ մի կողմ թողնենք Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, որ այդ հարաբերությունների արդյունքում մենք մինչև այժմ ի դեմս Իսրայելի ունենք, մեղմ ասած՝ ոչ բարեկամ երկիր, որը զինում է Հայաստանի հակառակորդին: Բայց Հայոց Ցեղասպանության թեմայի շահարկումը բարոյականության այն սահմանագիծն է, որն Իսրայելն ամեն անգամ անցնում է՝ ի շահ իր երկրի ու չկանգնելով որևէ միջոցի ընտրության առջև: Մետաքսյա Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am