Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը նշել է, որ քննարկել են ներկայիս անվտանգության մարտահրավերների ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ռոուզ Գյոթեմյուլլերի խոսքով՝ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրով սերտ համագործակցություն է նախատեսվում փոխգործունակության, ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների բնագավառներում, և որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը բխում է փոխադարձ շահերից:
«Շուտով մենք գործարկելու ենք նոր վստահության հիմնադրամը՝ ուղղված Հայաստանին ոչ պիտանի զրահամեքենաների ոչնչացմանը միջազգային պարտավորություններին համապատասխան։ Մենք շնորհակալ ենք Աֆղանստանում առաքելության մեջ Հայաստանի կարևոր ներդրման համար, ինչպես նաև Կոսովոյում ձեր խաղաղապահ ուժերի ներգրավման համար», - ասաց Ռոուզ Գյոթեմյուլլերը։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը