ՀՀ Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկմանը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը նշեց, որ պապիլոմա վիրուսի դեմ չպատվաստվելը պոպուլյացիոն վտանգի է ենթարկվում:
«Խնդիրն այն է, որ դեռահասների միջավայրում որոշումը` արդյոք իրենց պատվաստում են, թե՞ ոչ, կայացնում են մեծերը, մեծերի հետ աշխատելը չափազանց անշնորհակալ գործ է: Ես` որպես ձեր դաշնակից, մեկ ամիս է՝ զբաղված եմ մասսայականացնելով, թե ինչ բան է հակամարմինը, ինչով է վիրուսը բացիլից տարբերվում, պատվաստանյութն ինչ է… Ահավոր վիճակ է: Ես ուսումնասիրել եմ գրքերն ու ծրագրերը և բացահայտել հետաքրքիր մի բան. Եթե ընդհանուր կենսաբանության ուսումնական ծրագրում մենք նույն ծավալն ենք հատկացնում ձկներին ու վիրուսներին, ես խնդիր եմ տեսնում այստեղ: Այսինքն` եթե հասուն մարդկանց զգալի մասը մինչ օրս չգիտի, որ դելֆինը ձուկ չէ, սարդը միջատ չէ, իսկ հավը ձուն ածում է առանց աքլորի, դա խնդիր չէ, բայց եթե պատվաստման վերաբերյալ ընդամենը երկու պարբերություն է գրված, այն էլ՝ ընդհանուր բնույթի տեքստեր, ես կարծում եմ՝ միջգերատեսչական կապը պետք է այստեղ աշխատի»,- ասաց նա։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ են ԱՄՆ–ը և Գերմանիան հրաժարվել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու ծրագրից:
Սաղաթելյանը պատասխանեց, որ նման բան չկա, այդ երկրներում ևս պատվաստումներ իրականացվում են:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը