Զանգը շարունակում է մնալ կախված օդում․ Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մենք, որպես ժողովուրդ, կարծես ծնվել ենք խորհուրդ տալու ու խորհրդով ապրելու համար։ Մեզ թվում է՝ յուրաքանչյուր պահի մենք պիտի «ուղղենք» միմյանց ճանապարհը, պիտի «հուշենք», թե ինչպես է պետք վարվել, ինչպես խոսել, ինչպես քայլել։ Այնպիսի զգացողություն է, որ մեր ԴՆԹ-ի մեջ սևով գրված է. «Դու միշտ իմաստուն ես, իսկ դիմացինդ՝ անպայման տհաս ու մոլորված»։ Մենք ոչ թե քաղաքացիական հասարակություն ենք, այլ համազգային «խորհրդատուների գիլդիա»։
Հենց որևէ մեկը հնչեցնում է նոր նախաձեռնության մասին, տեղում հայտնվում է հարյուրավոր իմաստունակեպ փորձագետների բանակը. «պետք է միանաս այսինչին», «պետք է չերևաս սրա մարդը», «պետք է հնչես ավելի խրոխտ», «պետք է խոսես ավելի համոզիչ»։ Մի խոսքով՝ բոլորը դառնում են մտքի գիգանտներ` ինչպես հայտնի մուլտֆիլմում. բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա։
Եվ ահա, հայտնվում է մեկը, ով համարձակվում է հայտարարել, որ ինքը պատրաստ է հենց այդ զանգը կախել։ Ոչ թե հերթական ճառասացը լինել, այլ գործ անել։ Որ ինքը ուզում է միավորել ու ներքին խաղաղություն բերել։ Եվ, ինչ է տեղի ունենու՞մ. հենց այդ պահից սկսվում է իսկական ազգային մարզաձևը՝ խորհրդատվական մարաթոնը։ Խորհուրդների հեղեղը այնքան խիտ է, որ առաջնային կարևոր գաղափարը խեղդվում է դրանց տակ։
Այստեղ է, որ վառ կերպով արտահայտվում է մեր քաղաքական մշակույթի ամենախոցելի գիծը: Մենք բոլորս ուզում ենք հնչեցնել ճշմարտությունը, բայց ոչ ոք չի ուզում կրել դրա պատասխանատվությունը։ Բոլորս ուզում ենք նստել խորհրդատուի դիրքում, սակայն իրական գործը թողնել ուրիշի ուսերին։ Արդյունքում ստացվում է խորհրդատու ազգ՝ առանց գործի։ Խորհրդի ծով՝ առանց նավավարի։
Այո, մենք հանճարեղ ենք խորհրդի մեջ, բայց աղետալիորեն աղքատ` գործի մեջ։ Դրա համար էլ զանգը շարունակում է մնալ կախված օդում»,- գրում է նա։

դիտվել է 319 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ» «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան ՊՆ-ն կրկին հերքում է Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am