Մեր տղերքը չեն նահատակվել, որ ասենք՝ մերսի տղերք ջան, կամ՝ խոնարհվում եմ, կամ՝ սիրում եմ բոլորիդ, ու մատիկներով սրտիկ։ Մենք պիտի պահենք իրենց պահած Սրբությունները։ Հավատք, Եկեղեցի, Հող։ Ով ոնց կարա պիտի շարունակի։ Նամանավանդ մտավորականները։ Այս մասին հայտարարել է երգչուհի Անի Թովմասյանը(Շպռոտ):
«Կարծում եմ փոխանակ նրանց երգեր նվիրելու՝ երգիչները կարող են սկսել խոսել։ Երգիչներ, հերիք է երգեք, սկսեք խոսել։ Արարատից խոսեք, Եկեղեցու պատմությունից խոսեք, Հայոց պատմությունից խոսեք։ Լսարան ունեք՝ խոսեք մեր արժեքներից։ Կամ համ երգեք, համ խոսեք։ Շատ անգամ ուրախացնելը անտարբերության է տանում մարդկանց։ Ես էլ եմ շատ սիրում իմ հանդիսատեսի ուրախ աչքերը, բայց չեմ ուզում տեսնեմ նրանց անտարբեր Հայրենիքի հանդեպ։ Դերասաններ՝ կիրթ մարդիկ եք, հերիք է արվեստով խոսեք։ Ինչու Եկեղեցու ծառայողների պատիվը չեք պահում, ինչու Արարատի և Արցախի պատիվը չեք պահում։ Ինչո՞ւ մեր Նահատակ զինվորների Սրբությունները չեք պահում։ Ո՞ւր են տարիքով հարգված մտավորականները։ Ո՞ւր են պատմաբանները, ո՞ւր են Հայագետները։ Լավ, ո՞ւր են մեր արդեն ծերացած Ֆիդայինները։ Ո՞ւր են չաղացած ռաբիզ երգիչները։ Ո՞ւր են փող չսիրող Բժիշկները։ Խոսեք ժողովուրդ, հերիքա երգեք։ Իսկ եթե դատարկ է քո ներսը, Երազանք չունես, ասելիք չունես՝ Եղիշե կարդա։ Հետո Մաշտոցի գիրքը կարդա, հետո Այգեկցի։ Շնորհալին սառը ցնցուղ կլինի քեզ համար։ Խոսեք մտավորականներ, Թարգմանեք Հայ Ժողովրդի Դժբախտությունը՝ դա Ձեր գործն է․․․»,- նշել է նա:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը