«3+3» ձևաչափը տարածաշրջանի համար դառնում է ավելի արդիական. Ադրբեջանի փոխվարչապետ

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խաղաղության, կայունության և տնտեսական համագործակցության հարցեր։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը նշել է` նման ձևաչափերի ամրապնդումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովման համար՝ ընդգծելով «3+3» խորհրդատվական մեխանիզմի աճող դերը։

«Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ և այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ստեղծում է տնտեսական աճի և առաջընթացի նոր հնարավորություններ»,- ասել է Մուստաֆաևը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խրախուսել տնտեսական և առևտրային կապերը՝ հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքներով, ինչպես նաև շարունակել ներդրումային նախագծերի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Փոխվարչապետի խոսքով՝ Իրանի Աստարայում շուտով կավարտվի Հարավային բեռնատար տերմինալի շինարարությունը, իսկ Արաքս գետի վրա կառուցվող Աղբենդ–Կալալա կամուրջը կդառնա տարածաշրջանի ռազմավարական ենթակառուցվածքների կարևոր բաղադրիչ։

Նա նաև նշել է, որ եռակողմ ձևաչափով կողմերը նախատեսում են համատեղ դիտարկել Հյուսիս–Հարավ միջանցքի ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես նաև զարգացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի սինքրոնացման և մաքսային ընթացակարգերի թվայնացման ուղղությամբ համագործակցությունը։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ «Դու ո՞վ ես, այ եսիմ ինչ ու կողքիդ հաֆ-հաֆիկները՝ Ռուբինյաններ, Ալեքսանյաններ»․ Հովհաննես Իշխանյան (video) Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՖԻՖԱ-ն ընտրել է Աշխարհի առաջնության լավագույն գոլը #ՀԻՄԱ․ «Աղաչում եմ, մի բան արեք, սենց չի լինի…». Փաշինյանի զանգը Պուտինին. Գառնիկ Դանիելյան (video) Մի շարք հասցեներում գազ չկա Եղանակն՝ առաջիկա օրերին Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի քրեական գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը (video) ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ․ Աբրահամյան Ողբերգական դեպք. հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am