Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Սամվել Ֆարմանյանի հրապարակումը․

«Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում նրան ամենաշատը քննադատություն բերած մի քանի դրվագներից մեկն, անշուշտ, Աստանայում 2014 թ. մայիսին տեղի ունեցած հայտնի պատմությունն էր: Հիշեցնեմ, Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նազարբաևը ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ իրեն և Բելառուսի նախագահին է դիմել Ադրբեջանի նախագահը և փոխանցեց նրա մտահոգությունը. Հայաստանը ԵԱՏՄ-ին պիտի անդամակցի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, առանց Արցախի: Որպես փաստարկ հնչեցրեց նաև, որ նման նախադեպ կա. «Հայատանը նույն ձևով միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»: Ինչպես հիշում եք, Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևին՝ իր վրա հրավիրելով հանրային լայն քննադատություն:

Ու քանի որ մեր ժողովրդի ու պետության հետ տեղի ունեցած աղետից և սահող գահավիժում-կազմաքանդումից հետո շատ բան կորցրել է նախկին իմաստը, հարկ եմ համարում գոնե պատմության համար գաղտնազերծել այն, ինչը, թեկուզ 11 տարի անց, լույս կսփռի տեղի ունեցածի վրա՝ հասկանալի դարձնելով նաև Սարգսյանի լռության իրական արմատները: Ես վստահ եմ, որ մեր քաղաքական կյանքը ձախողումների ու աղետների է տանում նաև այն պարզ հանգամանքը, որ մեծ քաղաքականության շատ նյուանսներ մնում են հանրության իմացությունից դուրս՝ սնուցելով տարատեսակ առասպելներ ու միֆեր:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Նազարբաևն Ալիևի անունից խոսում էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամամակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղի մասին: Արձանագրելու, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դառնում, Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրով, այսինքն, ՀԽՍՀ սահմաններով: Այսինքն, ցանկանում էր էդ հարթակում ու էդ առիթով արձանագրել, որ Հայաստանի անդամակցությամբ Լեռնային Ղարաբաղն ավտոմատ չի դառնում ԵԱՏՄ տարածք՝ առևտուր, մաքսային ռեժիմներ և այլն: Չհիշեցնեմ ավելորդ անգամ, որ Լեռնային Ղարաբաղը իր գոյության ողջ ընթացքում փաստացի Հայաստանի տնտեսության մի մասն էր, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր նաև ԵԱՏՄ տնտեսական գոտու փաստացի մի մասը. նույն մաքսային ռեժիմն էր և այլն:

Աստանայում տեղի ունեցածի հետնաբեմը հետևյալն էր, ինչի մասին մինչև օրս չի ասվել ճշմարտությունը:

Հայաստանի այն ժամանակվա իշխանություններն իրենց միջազգային գործընկերների օգնությամբ նախապես, իհարկե, տեղեկացված էին, որ Ալիևը դիմել է Նազարբաևին ու Լուկաշենկոյին: Ու որ Նազարբաևն այդ թեման Աստանայում բացելու է: Ու որքան էլ նիկոլական մտածողության համար զարմանալի թվա, ՀՀ նախագահը, տեղյակ լինելով այդ ամենին նախապես, միևնույն է, չարձագանքեց՝ լռեց:

Երկու պատճառով.

1.) Նախ, որովհետև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցն արդեն իսկ քննարկվել ու պայմանավորվել էր առանցքային դերակատարի՝ ՌԴ նախագահի հետ: Հետևաբար, ինչու՞ հանուն սեփական ժողովրդի աչքում մաչո երևալու ու Տիգրան Մեծին հիշելու, թեկուզև սեփական վարկանիշի հաշվին, լեզվակռվի մեջ մտնել Նազարբաևի կամ Լուկաշենկոյի հետ, եթե այն որևէ կերպ չի օգնում կոնկրետ գործին՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, այլ ճիշտ հակառակը, կարող էր խանգարել՝ օգնելով հակառակորդին տորպեդահարել հենց քո պետության շահերից բխող այդ որոշումը: Իսկ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում էին կոնսենսուսով. Նազարբաևն ու Լուկաշենկոն կարող էին իրենց թույլ տալ ՌԴ նախագահի ներկայությամբ բարձրաձայնել «Ալիևի մտահոգությունը», սակայն այն կշիռն ու կարողությունը չունեին, որ տորպեդահարեին մի որոշում, որն արդեն կայացվել էր ՌԴ առաջնորդի կողմից:

2.) Նազարբաևն իր խոսքում, կրկին հիշեցնեմ, որպես փաստարկ բերեց Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը «նույն ձևով» միանալու հանգամանքը: Սարգսյանը նախապես տեղյակ էր նաև, որ Նազարբաևի դիմաց դրված թղթապանակի մեջ էր ոչ միայն Ալիևի դիմումը, այլ… Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դեռ 2003 թ. անդամակցության ժամանակ ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված պաշտոնական մի նամակի պատճեն: ԱՀԿ-ը, լրիվ նույն համատեքստում և նույն Ադրբեջանի պահանջով, դեռ 2002 թ. պաշտոնական Երևանից ստացել էր մի նամակ-հավաստիացում, որով ՀՀ այդ ժամանակի իշխանությունը, կարծեմ մեր ԱԳՆ-ի անունից, հավաստել էր, որ Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես եղել էր ՄԱԿ-ին անդամակցելիս: Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ:

Ահա, նախագահ Սարգսյանը, շատ լավ տեղեկացված լինելով, որ Նազարբաևի թղթապանակի մեջ նաև ժամանակին ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճեն կար, գերադասեց լռել: Սեփական վարկանիշի հաշվին, բայց չարձագանքեց՝ երկրի ներսում արժանանալով փոթորիկ քննադատության:

Որպեսզի, բացի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը չվնասելուց, իր արձագանքով թույլ չտար Նազարբաևին, արդեն ի պատասխան Սարգսյանի, թղթապանակից հանել ու լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել դեռ 2002 թ. ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճեն: Իսկ այն, բացի ՀՀ պետական շահերը վնասելուց, այդ պահին կարող էր նաև քարոզչական լուրջ ալիք բարձրացնել ու հարվածել ՀՀ նախորդ իշխանություններին, հատկապես Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը:

Սա էր իրականությունը:

Հ.Գ. Մեր լրագրողներից մեկն ինձ գրել էր, թե այս տեղեկությունը լրագրողական հետաքննության հրաշալի նյութ է: Համաձայն եմ՝ գոնե պատմության համար արժե: Բայց նաև մտորելու առիթ է մեծ քաղաքականության մեջ պետական շահերի ու անձնական հեղինակության, բարոյականության ու երախտամոռության միջև ընտրություն կատարելու անսկիզբ ու անվերջ դիլեմայի շուրջ»:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ Բաքվում գերիների վիճակը սարսափելի է․․․ Փաշինյանը պետք է հենց հիմա կոնկրետ պատասխան տա․ Դանիելյան (video) Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները «Սկսեցիիի՜՜՜ն իրար ծեծելը․․․ ճիճուները հրեշներ են դարձել, ախորժակները բացվել է»․ Նարե Սոսե (video) «Մենք էշ չե՛նք»․ Պուտինի համբերության բաժակը լցվել է (video) ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու Գագիկ Ծառուկյանից մեծ գողություն են արել․․․ Փաշինյանը գիտի՝ էս հարցն ուր է հասնելու․ Ծառուկյան (video) Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Ավետ Կոնջորյանը 2022 թ-ին ինձանից պարտքով փող էր խնդրում, հիմա էդ 65 մլն-ը, էդ շքեղ, գերշքեղ տները նրանց որտեղի՞ց. Թաթուլ Ասիլյան Մեկ տարուց ավել անազատության մեջ գտնված ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքը (video) Արտառոց դեպք Երևանում. 42-ամյա տղամարդը մեղադրվում է տանը անհատական պարապմունքի ժամանակ 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ «Էս մակարդակի դավաճանությունը չի՛ ներվելու․ գիտե՛ն, որ գալու է իրենց ժամանակը»․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը տորպեդահարում Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացը Ռուբեն Ռուբինյանը շարունակում է ազատվել Ալեն Սիմոնյանի կադրերից Փաշինյանի հետ զրույցից հետո Պուտինը շատ վտանգավոր հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ Երվանդ Բոզոյան (video) Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց «Հակոբյան Աննա՛, էդ ի՞նչ ես խոսում․․․ դե փորձվիր մի բան էլ խոսել էս խայտառակությունից»․ Նարե Սոսե (video) ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ «Մտե՛ք գյուղերը, վիճակը սարսափելի է․․․ դուք հասկանու՞մ եք՝ ինչ եք դուրս տալիս»․ Արման Աբովյան (video) Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել ԹՐԻՓՓ ուղղին իրագործելու, կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը.... Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am