« Էթիկայի խորհուրդը բացասական «սխոդկա» անող կազմակերպություն է»

«Պատգամավորները մյուս քաղաքացիներից տարբերվում են նրանով, որ նրանց  իրավունքները խիստ սահմանափակված են, նրանք պետք է լինեն օրինակելի վարքագծով:  Պետք է դրականորեն առանձնանան , օրինակելի բառապաշար պետք է ունենան և օրինակ ծառայեն իրենց բարեկրթությամբ»,-Հայելի. am –ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով `ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասով էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը, ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Հիշեցնենք, որ պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում ներկայացրել էր Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը կարծիք էր  հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Ոսկանյանի հարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են ու ավելացրել. « Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի  գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի»: Շուշան Պետրոսյանն արձագանքելով գրառմանը գրել էր.«Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»: «Ականջ պոկելու բռնաբարելու  համար մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որտեղ առաջին դատվածությունով «բեզպրիդելնիկ» կոչված քրեականները օգտագործում են այդ բառապաշարը: Թող մեզ հեքիաթներ չպատմեն: Մենք պետք է ընդունենք, որ այն ինչ կատարվում է Ազգային ժողովում`  անընդունելի է»,-ընդգծեց Ազատ Արշակյանը: Արշակյանը փաստում է, որ հենվելով ազգապահպան առանձնահատկությունների վրա` մեր երկրում պետք է հնարավորինս բացառվեն սպառնալիքները. « Էթիկայի խորհուրդը բացասական «սխոդկա» անող կազմակերպություն է, «բեզպրիդելը» ապահովող խորհուրդ է այն: Ոչ մի զիջում իշխանություն ստացած մարդու էթիկայի խախտման հարցում:Նման բառապաշարը`   պաշտոնանկություն է, այսպիսի  գռեհկությունները  ու սխալները պաշտոնանկությունով պետք է ավարտվեն»,-եզրափակեց Արշակյանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am