Գյումիրում շների ոհմակը հարձակվել է շների վրա

Հրապարակը գրում է. Օրերս Գյումրու կայարանամերձ տարածքում թափառող շները հարձակում էին գործել հղի կնոջ վրա: Երիտասարդ կնոջը հասցրել են հիվանդանոց եւ ցուցաբերել բուժօգնություն: Տարածքի բնակիչները պատմում են, որ կինն իր մանկահասակ երեխայի հետ է եղել: Երեխային հասցրել է պաշտպանել շներից, իսկ իր ոտքը հոշոտել են: Բնակիչները դժգոհում են, որ այդ տարածքում ոհմակով շներ տեսնելը նորություն չէ, ոչ էլ անակնկալ, բայց նրանց հանկարծակի վրա պրծնելն իսկական աղետ է: «Տի ա, Սամոյի շներն են, մե հատ չէ, երկու հատ չէ, 30-40 հատ: Մե երեխա կըռնա՞ մենակ դասից տուն գա, կամ ելնի էստեղ խաղալու»,- ասում է կինը՝ մատնացույց անելով տղամարդուն, որ շներով շրջապատված քայլում է փողոցում: 50-անց Սամվելը, թեև մտավոր որևէ խնդիր չունի, ավելին՝ կիրթ է ու բանիմաց, այնուամենայնիվ տարբերվում է իր տարօրինակ արտաքինով ու կենցաղով: Ձմռան ցրտին ոտաբոբիկ է, ամռան շոգին՝ ճտքավոր կոշիկներով: Նրան հաճախ հանդիպում ես աղբանոցները քրքրելիս: Հայտնաբերած սննդի մնացորդներով շներին է կերակրում, իսկ տարատեսակ պլաստմասե շշերով եւ մետաղյա ու թիթեղյա տարաներով զարդարում է իր բակը: Սամվելը զարմանում է, թե որտեղից մարդկանց մեջ այդքան ատելություն կենդանիների նկատմամբ: «Կերակրող չկա, պահող չկա, ես եմ ստիպված հավաքել դրանց ու տեր եմ կանգնում: Եթե ուրիշ տարբերակ կա, օգնել են ուզում, խնդրեմ, թող գան տանեն, մենակ թե չկրակեն վրաները, դրանով Աստծուն են դեմ գնում»,- ասաց նա: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցների խոսքերով արդեն սկսվել են թափառող շների վնասազերծման աշխատանքները: Կենդանիներին հաջողությամբ սպանելու և թաղելու համար անգամ մի քանի տարի է համայնքային բյուջեից մի քանի միլիոն դրամ է հատկացվում: Իսկ ահա կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմը» բոլորովին վերջերս տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով. «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9:00-10:00-ն ընկած հատվածում, Գյումրիում կրակոցներ են հնչել շների ուղղությամբ: Գյումրիում այսպես բացահայտ կրակում են շներին: Հրավիրում ենք ՀՀ ոստիկանության ուշադրությունը:Նշենք, որ բնակելի վայրում զենքի կիրառումը արգելվում է օրենքով:Տեղեկացնում ենք, որ այս մասին հաղորդում ենք ներկայացրել Ոստիկանություն ու սպասում ենք արձագանքի»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ: Ոհմակով շուն պահելը արտասովոր է, նրանց զենքով ոչնչացնելը՝ սարսափելի: Հարց է առաջանում՝ լավ, բա ի՞նչ անել, երկու դեպքում էլ շրջապատի համար վտանգավոր է: Կենդանաբաններն առաջարկում են մեկ այլ՝ քաղաքակիրթ տարբերակ՝ 90 տոկոս կենդանիներին ստերջացնել, որն այդպես էլ մեր երկրում օրենքով չի ամրագրվում:Ըստ կենդանաբան Արմեն Դավթյանի, չի ամրագրվում, որովհետև պետությունը մրցույթ է հայտարարում այնպիսի պայմաններով, կենդանասերները միանգամից անմրցունակ են ճանաչվում:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am