Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է: Արարատի մարզի Կարմիր սարը, որը շրջապատում է Վեդի և Արտաշատ խոշորացված համայնքների մի քանի բնակավայրեր, հայտնվել է հանքարդյունահանողների թիրախում։ Նախատեսվում է սարից արդյունահանել կրաքարային մերգել, որը ծառայում է որպես հումք՝ ցեմենտի արտադրման համար։ Կար նաև առանձին նախագիծ՝ Գինեվետում ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ։ Սակայն նախորդ տարի «Օրդ» ՍՊԸ- ի կողմից ներկայացրած հանք շահագործելու հայտը բացասական եզրակացություն ստացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից։ Թվում էր, թե Կարմիր սարում հանք շահագործելու թեման փակվել է, սական այսօր Գինեվետում անցկացվում է հանրային լսում՝ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների /կավակրաքարերի/ հանքավայրի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։ «Իշխանության» թղթակցի փոխանցմամբ՝ այժմ համայնքապետարանում լարված իրավիճակ է: Այստեղ են եկել հանքի շահագործմանը դեմ գյուղացիներ և բնապահպաններ, պահանջում են՝ դադարեցնել գործընթացը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը